Ներկայացնում ենք հոկտեմբերի 4-ից 10-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՓԱՌԱՏՈՆ
Օդագնացության միջազգային փառատոն
Հոկտեմբերի 10-ին Երեւանի Էրեբունի ամրոցի հարակից տարածքում կմեկնարկի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը: Այս տարի երկինք է բարձրանալու 20 օդապարիկ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 07:00-ին եւ 16:30-ին - Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք
Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին, ժամը 07:00-ին եւ 16:30-ին - Գառնի
Հոկտեմբերի 13-ին, ժամը 07:00-ին եւ 16:30-ին - Ապարանի ջրամբար
Հոկտեմբերի 14-ին, ժամը 07:00-ին եւ 16:30-ին - Հանրապետության հրապարակ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 07:00-ին - Հանրապետության հրապարակ
Մանրամասները եւ տոմսի արժեքը՝ այս հղումով:
ՄՐՑՈՒՅԹ
«Մարդուկ-կարդուկ»
«Բվիկ» կրթական հիմնադրամն իրականացնում է «Մարդուկ-կարդուկ» ընթերցանության մրցույթը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 30-ը:
Տարիք՝ 6-14
Գրանցվել՝ այս հղումով։
Լուսանկարը՝ freepic.com
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Տիկնիկագործություն
«Արեւիկ» գրատանը երեխաների եւ ծնողների համար կանցկացվի տիկնիկագործության վարպետության դաս:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին
Հասցե՝ Թումանյան 41
Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ
Ճանապարհորդություն տիեզերքով
«Արդի» ակադեմիայի ինտերակտիվ միջոցառման շրջանակում 10-ից 14 տարեկան պատանիները կբացահայտեն տիեզերքի կախարդական կառուցվածքը։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին
Տարիք՝ 10-14
Հասցե՝ Կոտայքի մարզ, Ջրվեժի արգելոցի հարեւանությամբ
Տոմսերի արժեքը՝ 8000 դր.
Գնել տոմս՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Արշավ դեպի Արփա եւ խաղողահավաք Արենիում
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին հրավիրում է Վայոց ձոր՝ քայլելու Արփա պահպանվող լանդշաֆտում եւ մասնակցելու խաղողահավաքի։ Արշավելու ընթացքում վերեւներից հրաշք տեսարան է բացվում դեպի Նորավանք վանական համալիր եւ Գնիշիկի կիրճ: Քայլքի վերջում խաղողահավաքն է Արենիում:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08։30-18:30
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Մեր քաղաքի կանոնները»
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Սառցե սիրտը»
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ալադին»
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Երեք փիսիկները»
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին եւ 17։00-ին
Թատրոն Կայարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Տիգրան Մեծի պող., 80/1 շենք.
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«ՉարGPT»
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին
«Բոհեմ» թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Բաղրամյան 3
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Հովհաննես Թումանյանի հեքիաթներ
Հոկտեմբերի 14, ժամը 19:00
Հ. Մալյանի անվան թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Վարդանանց 18 (մուտքն Արամի փողոցից)
Տոմսերն ամրագրելու համար զանգահարել 094 540296, 010 540296
Լուսանկարը՝ Հ. Մալյանի անվան թատրոն
«Չքնաղ արքայադուստրն ու տգեղ արքայազնը»
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ին
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Չարի վերջը»
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈ
«Տաֆիտի. արկածներ աշխարհի եզրին»
Անհոգ ու հետաքրքասեր սուրիկատ Տաֆիտիին պապիկն արգելում է շփվել այլ կենդանիների հետ՝ զգուշացնելով, որ աշխարհը լի է վտանգներով։ Բայց նա հանդիպում է շատախոս խոզուկին, ով պատահաբար խնդիրներ է բերում սուրիկատների ընտանիքին։
Հոկտենբերի 2-ից
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով եւ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: