×


Քեթի Փերիի եւ Ջասթին Թրյուդոյի սիրավեպի մասին լուրերը հաստատվում են

Երգչուհի Քեթի Փերին եւ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն, կարծես, դեմ չեն, որ իրենց սիրավեպի մասին շրջանառվող լուրերը նոր թափ ստանան: 

Նրանց օրեր առաջ գրկախառնված լուսանկարել են Սանտա Բարբարայի ափերի մոտ գտնվող զբոսանավում: Իսկ սիրավեպի մասին լրատվամիջոցները սկսել են գրել դեռ հուլիսից, երբ պապարացիները նրանց նկատել էին Մոնրեալում ընթրելիս:


40-ամյա Փերին եւ դերասան Օրլանդո Բլումն իրենց ամուսնալուծության մասին հայտնեցին հունիսի վերջին: Նրանք միասին են եղել 9 տարի եւ դուստր ունեն: 53-ամյա Թրյուդոն եւ Սոֆի Գրեգուարը բաժանվել են 2023-ին: Նրանք միասին 18 տարի են անցկացրել ու 3 երեխա ունեն:

Կարդալ ավելին

Quality Sign BW