Ներկայացնում ենք հոկտեմբերի 17-ից 24-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Սարոյանը հեծանիվով» լինոփորագրության աշխատարան
Գրականության եւ արվեստի թանգարանը առաջարկում է երեխաներին ստեղծել «Սարոյանը հեծանիվով» հայտնի ծաղրանկարի իրենց տարբերակը: Մասնակիցները լինոլիումի վրա փորագրված պատկերը հատուկ տեխնիկայով կվերատպեն թղթի վրա՝ իրենց հետ տանելով «սարոյանական գույներով» ողողված սեփական ստեղծագործությունները:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00
Հասցե՝ Գրականության եւ արվեստի թանգարանում, Արամի 1
Տարիքը՝ 6-13
Մասնակցությունը՝ կրթական ծրագրի տոմսով
Մանրամասները՝ այս հղումով։
«Օդապարուկի նկարազարդում» աշխատարան
Մասնակիցները նախ կծանոթանան օդապարուկի ստեղծման պատմությանը, պատրաստման եղանակներին եւ տեսակներին։ Այնուհետեւ նրանց կտրամադրվեն անհատական օդապարուկներ եւ նկարազարդման համար անհրաժեշտ նյութեր։ Մասնագետների օգնությամբ մասնակիցները կձեւավորեն իրենց օդապարուկներն ու կտանեն իրենց հետ՝ որպես վառ հիշողություն այս գունեղ աշխատարանից։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13:00-15:00
Հասցե՝ ԳԱԿ Մանկական արվեստի թանգարան, Սայաթ-Նովա 6
Տարիքը՝ 6-8
Արժեքը՝ 5000 դրամ
Մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ ԳԱԿ
«Իմ անկյունը» աշխատարան
«Իմ անկյունը» աշխատարանի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ կառուցել իրենց սիրելի անկյան մակետը: Նրանք տարածական մոդելով կստեղծեն իրենց անհատական աշխարհը՝ սենյակ, այգի կամ երազային տնակ։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13:00-15:00
Հասցե՝ ԳԱԿ Մանկական արվեստի թանգարան, Սայաթ-Նովա 6
Տարիքը՝ 6-12
Արժեքը՝ 5000 դրամ
Մանրամասները՝ այս հղումով։
ԱՐՇԱՎՆԵՐ
Գոշ լիճ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին հրավիրում է մեկնել Տավուշ՝ արշավելու լեռնային անտառապատ Գոշ լիճ։ Քայլքը կսկսվի Գոշ գյուղից եւ կավարտվի նույն տեղում։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09։00-18:30
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 8000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Չարաճճի գույներ»
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին եւ 16:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Բուրատինո»
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Կոշկավոր Կատուն»
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
«Կարապի լիճը»
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Անբան Հուռին»
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Դեմբոն եւ Ջեմմին»
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին
Հեքիաթերեն
Տարիք՝ 4-9
Հասցե՝ Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան)
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ այս հղումով։
Լուսանկարը՝ Հեքիաթերեն
«Պույ-Պույ մկնիկը»
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին
Թատրոն Կայարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Տիգրան Մեծի պող., 80/1 շենք.
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները»
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ուրախ նոտաներ»
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17:00-ին եւ 19:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: