Անի Երանյանը կիսվել է «Քեզանից հետո»-ի 13-րդ սերիայի նկարահանումների ընթացքում արված լուսանկարներով եւ գրել, որ սերիալը շուտով կավարտվի:
«Մնացել է երեք էպիզոդ: Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում...»,- ասել է դերասանուհին:
Կադրերը Երանյանի եւ դերասան Մովսես Երեմյանի մարմնավորած կերպարների պսակադրությունից են: «Ոչ մի օր առանց քեզ: Ոչ մի օր առանց քո մասին մտածելու եւ քեզ սիրելու, առանց քո ժպիտի: Երդվում եմ չլինել քեզ համար վանդակ, որ թռչես ազատության մեջ»,- սերիալում Էվայի կերպարին ասում է Ռոբի դերակատարը:
Անի Երանյանը նշել է՝ ուրախ է, որ կարողանում են դիտողներին հույզեր փոխանցել. «Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը եւ մենք ամեն ինչ արել ենք, որ յուրաքանչյուր կերպար լինի յուրահատուկ»:
Լուսանկարները՝ Աբրահամ Թորոսյանի


×
1,579






