×


Մահացել է Քրիս Ջենների մայրն ու Քարդաշյանների տատիկը

91 տարեկանում կյանքից հեռացել է Մերի Ջո Քեմփբելը: Նրա ընտանիքը մահվան մասին հայտնել է սոցիալական ցանցերում ու արխիվային լուսանկարներ հրապարակել:


Ավագ դուստրը՝ Քրիս Ջենները, հրաժեշտ է տվել մորն ու նրան «ընտանիքի սիրտ» անվանել: Նա նշել է, որ հենց մայրն է իրեն սովորեցրել կյանքի ամենակարեւոր արժեքները՝ անվերապահ սիրել, բարի լինել ու գնահատել միասին անցկացրած ամեն պահը:

«Մայրիկ, շնորհակալ եմ քո բոլոր զոհողությունների եւ մեզ հետ կիսած յուրաքանչյուր իմաստության համար։ Մեր սրտերը կոտրված են, բայց մենք մխիթարություն ենք գտնում՝ իմանալով, որ այդպիսի սերը երբեք չի լքի մեզ։ Երբ նայում եմ իմ երեխաներին ու թոռներին, միշտ տեսնում եմ քո մի մասնիկը։ Իմ մեջ չկա որեւէ գիծ, որը դու չես ձեւավորել։ Եվ եթե ես այս աշխարհում ինչ-որ լավ բան եմ արել, դա այն պատճառով է, որ ամբողջ կյանքում փորձել եմ ապրել այնպես, որ ինձնով հպարտանաս»,- գրել է նա:


Հուզիչ կերպով են տատիկին հրաժեշտ տվել նաեւ թոռները: Քիմ Քարդաշյանը նրան իր լավագույն ընկերուհին է անվանել, որի հետ սիրում էին բամբասել:

«Իմ սիրելի տատիկ, իմ հավերժ երկվորյակ: Բոլորիս սովորեցրիր ընտանիքի կարեւորությունը, ու այդ արժեքները միշտ կպահենք մեզ հետ: Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել աշխատասեր գործարար կին: Ինձ տվեցիր առաջին աշխատանքս Սան Դիեգոյի քո խանութում եւ սովորեցրիր աշխատանքային էթիկային, ուժի եւ վստահության դասեր տվեցիր: Դու միշտ հավատացել ես ինձ, պաշտպանել ու եղել իմ ապաստարանր: Դու իսկապես մեր ընտանիքի մայրապետն էիր ու քո սերը միահյուսված է բոլորիս մեջ: Գիտեմ, որ հիմա խաղաղ ես: Իմ կողմից գրկիր հայրիկ Հարրիին, մորաքույր Կարենին ու հայրիկիս: Դուք միշտ կլինեք իմ մի մասը, ձեզ շատ-շատ եմ սիրում եւ հավիտյան կկարոտեմ»,- գրել է Քիմը:

Կարդալ ավելին

Quality Sign BW