Մհեր Մկրտչյանը Մոսկվայում նոր ֆիլմ է նկարահանում: Նա «Պերեւալ»-ի եւ «Տետրիս Փրոդաքշն»-ի «Սիրառատ» (Любвеобильный) դրամեդիի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է, հայտնում է doc.ru կինոկայքը:
Դրամայի եւ կատակերգության մոտիվներով ֆիլմը պատմում է ֆոնդային բորսայի սպեկուլյանտի մասին, որը ծերության տարիներին որոշում է կտրուկ փոխել իր կենսակերպը: Նրան մարմնավորում է 83-ամյա դերասան Սերգեյ Շակուրովը: Գլխավոր հերոսը թողնում է իր բիզնեսը, լքում բոլոր կանանց ու վերադառնում ընտանիքի մոտ, որին լքել է տարիներ առաջ:
Ֆիլմում խաղում են նաեւ Իրինա Ռոզանովան, Վլադիմիր Սվիրսկին, Սերգեյ Գազարովը, Միխայիլ Պոլիցեյմակոն, Ռինատա Տիմերբաեւան եւ ուրիշներ: Շակուրովի կերպարի կնոջ դերում Ռոզանովան է, իսկ նրանց դստերը մարմնավորում է Տիմերբաեւան:
Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում ցույց է տվել, թե ինչպես է կերակուր պատրաստում իր թիմի համար: «Ասացին, որ շատ համով էր: Հանգստացա: Եթե պարզվի՝ ախմախ ֆիլմ եմ նկարահանել, գոնե այս համով տպավորությունը կմնա»,- կատակել է նա:


×
1,494





