Երբ սպասարկումն ու սանրվածքն ավելին են, քան բարբերինգը, ստեղծվում է կերպար, որն արտացոլում է քո ներքին ազատության ու բնավորության թաքուն շերտերը, նորովի բացահայտում ինքնավստահությունդ։ «Gooru BarberClub»-ի հիմնադիր եւ American Barber Association-ի անդամ Արթուր Խաչատրյանը պատմել է, թե ինչպես է վարպետից դարձել ձեռնարկատեր, եւ անհատական մոտեցման ինչ հեղինակային ձեւաչափ է ներդրել բարբերինգի ապագան ստեղծելու հիմքում։
«Ես եկա այս ոլորտ ոչ թե թրենդներին հետեւելու, այլ դրանք ստեղծելու համար»
Արթուր Խաչատրյանն արդեն տասը տարի է՝ աշխատում է տղամարդկանց բարբերինգի ոլորտում։ Նրա ճանապարհը սկսվել է որակյալ ուսուցումից՝ հմուտ մենթորների առաջնորդությամբ, իսկ այսօր նա Gooru BarberClub բրենդի հիմնադիրն է, խոսնակ եւ դասախոս, Personal Box Concept նորարարական գաղափարի հեղինակը եւ American Barber Association-ի (ABA) անդամ՝ մի շարք մասնագիտական վկայագրերով, որոնց թվում են «Elite Barber»-ը եւ «BARBERSAFE Infection Control»-ը։
Առաջին աթոռից մինչեւ սեփական ապրանքանիշը
Արթուրն իր առաջին վարձատրվող սանրվածքն արել է Ռուսաստանում՝ բարբերշոփերի ցանցում, որտեղ սկսել է ամենացածր աստիճանից եւ հասնել առաջատար մասնաճյուղում աշխատանքի։ Հենց այնտեղ էլ նա հասկացել է՝ աճելու համար պետք է ոչ միայն կատարելագործել տեխնիկան, այլեւ վերաիմաստավորել հաճախորդի փորձը։
Ժամանակի ընթացքում Արթուրը ձեւավորել է իր սեփական մոտեցումը՝ հանգիստ եւ նրբաճաշակ ինտերիեր, լավ մտածված հաղորդակցություն յուրաքանչյուր հյուրի հետ եւ ուշադրություն մանրուքներին՝ լույսից ու բույրերից մինչեւ խնամքի միջոցների ընտրություն։
Նորարարություն․ Personal Box Concept
Արթուր Խաչատրյանի հիմնարար գաղափարը Personal Box Concept-ն է։ Դա հաճախորդի անձնական տուփն է՝ անհատական գործիքներով, որը գնում են մեկ անգամ, պահվում է ակումբում եւ օգտագործվում բացառապես նրա սպասարկման համար։
Այս ձեւաչափը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր․
• Հիգիենա եւ անվտանգություն. անհատական գործիքները նվազագույնի են հասցնում ռիսկերը։
• Վստահություն եւ նվիրվածություն. հյուրն ունենում է իր անձնական հավաքածուն, իր յուրահատուկ արարողակարգն եւ հատուկ կարգավիճակը։
• Սպասարկումը՝ որպես ակումբային փորձ. Personal Box-ի սեփականատերը դառնում է փակ ակումբի անդամ՝ մի շարք արտոնություններով (առաջնային գրանցում, մասնակցություն հատուկ միջոցառումներին, յուրաքանչյուր տասներորդ ծառայությունը՝ անվճար եւ այլն)։
Ճանաչում եւ մասնագիտական չափորոշիչներ
Այս տարի Արթուրը դարձել է Բարբերների ամերիկյան ասոցիացիայի (American Barber Association) անդամ: Նրա համար սա առաքելության կարեւոր մաս է՝ միջազգային չափանիշները բերել տեղական շուկա։
Ուսուցում եւ համայնք
Հյուրերի հետ աշխատանքին զուգահեռ՝ Արթուրն անցկացնում է նաեւ վարպետության դասեր՝ բարբերինգին, իր մոտեցումներին եւ Personal Box-ին վերաբերող բոլոր թեմաներով:
«Ես հավատում եմ փորձի փոխանակման մշակույթին։ Երբ վարպետն է զարգանում, զարգանում է նաեւ շուկան», - ասում է նա։
Ինչ է սպասվում ապագայում
Այսօր Gooru BarberClub-ը միավորում է երկու մասնաճյուղ եւ աճող համայնք՝ հավատարիմ հաճախորդներով։ Շուտով մասնաճյուղ կբացվի նաեւ Երեւանում: Հաջորդ քայլը Personal Box Concept-ի ընդլայնումն է եւ համագործակցությունը տղամարդկանց միջազգային կոսմետիկ ապրանքանիշերի հետ: Արթուրի նպատակն է զարգացնել ակումբային սպասարկման այս մոդելը միջազգային մակարդակով։
Տեքստը՝ Աշոտ Ղազարյանի
Lուսանկարները՝ Gooru BarberClub-ի


×
276







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: