Դերասաններ Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանը հյուրընկալվել են TNT հեռուստաալիքի «Show Will» հաղորդմանն ու պատմել իրենց հարաբերությունների մասին:
38-ամյա դերասանը հիշել է, թե ինչպես է սկսվել իրենց սիրավեպն առաջին կնոջ՝ Ագատա Մուցենիեցեի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո:
Նրանք միմյանց գիտեն 2019 թ.-ից, երբ մասնակցել են «Վանդակում» շոուի նկարահանումներին: 2020-ին՝ երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ. արդեն սկսել են մտերմանալ ու միմյանցից խորհուրդներ հարցնել հարաբերությունների մասին: Նույն թվականին Պրիլուչնին ամուսնալուծվել է ու սկսել հանդիպել դերասանուհի Միրոսլավա Կարպովիչի հետ:
2022-ին Պրիլուչնին ու Բրուտյանը պատահաբար հանդիպել են առեւտրի կենտրոնում, իսկ 3 օր անց դերասանը նրան ամուսնության առաջարկություն է արել, թեեւ բաժանվելուց հետո որոշել էր նոր ընտանիք չկազմել:
«Հասկացա, որ Զեփյուռն այն մարդն է, ում կարիքն ունեմ: Տեսնում էի, թե ինչպես է շփվում մարդկանց, տղամարդկանց հետ, ինչպիսի արժեքներ ու կանոններ ունի, պատկերացնում էի, թե ինչպես իրեն կպահի տանը: Հասկանում էի, թե ինչպիսի կին է ինձ պետք, ով իմ կարիքը կունենա: Հասկանում էի, որ ինձ հայ կամ ղազախ կին է պետք», - նշել է Պրիլուչնին:
Նաեւ խոստովանել է, որ ժամանակին շատ խանդոտ է եղել, բայց երբ Բրուտյանը հայտնվեց իր կյանքում, խանդն անցավ: «Վստահության հարց է», - բացատրել է Բրուտյանը։
Այնուամենայնիվ, որոշ սահմանափակումներ զույգի հարաբերություններում կան: Օրինակ՝ Պրիլուչնին թույլ չի տա կնոջն արձակուրդ մեկնել ընկերոջ հետ: «Նա նույնիսկ չի էլ մտածում, որ կարող է ընկերոջ հետ ընթրել: 300 անգամ հարցնում է ինձ, թե կարո՞ղ է լուսանկարը հրապարակել սոցցանցերում, եթե կարծում է, որ այն մի քիչ բաց է», - ասել է Պրիլուչնին:
Զույգն ամուսնացել է 2022 թվականին եւ 2 տարեկան որդի ունի: Նախկին կնոջից դերասանը եւս 2 երեխա ունի:


×
207






