×


Քննարկվում են Դեմի Մուրի եւ Անջելինա Ջոլիի նախկին ամուսնու ռոմանտիկ լուսանկարները

Դեմի Մուրը Լոս Անջելեսում մասնակցել է «Լենդմեն» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային։ 62-ամյա դերասանուհին միջոցառման կարմիր գորգին լուսանկարիչների ֆոտոօբյեկտիվում է հատնվել երկար մոխրագույն զգեստով: 

Հատկապես տպավորիչ են ստացվել նրա լուսանկարները սերիալի գլխավոր դերակատարի՝  70-ամյա Բիլլի Բոբ Թորնթոնի հետ, որը Անջելինա Ջոլիի նախկին ամուսինն է: Նրանք գրկախառնվել են եւ բուռն քննարկումների առիթ ստեղծել: Կայքերը գրում են, որ Մուրն ու Թորնթոնը հանդիպում են:


«Լենդմեն»-ում Թորնթոնի կերպարը նավթարդյունաբերական խոշոր ընկերությունում ճգնաժամային կառավարման մասնագետ է, որը բախվում է ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ անձնական մարտահրավերների: Սերիալը ուսումնասիրում է սովորական աշխատողների եւ միլիարդատերերի կյանքը, որոնց միավորում է ընդհանուր «նոր ոսկու տենդը»: Դեմի Մուրը սերիալում մարմնավորում է Քամիին, որը Թորնթոնի կերպարի ընկերներից է:

Կարդալ ավելին

Quality Sign BW