×


Եվա Զոհրաբյանը 30-ամյակը նշել է Բարսելոնայում

Դերասանուհի Եվա Զոհրաբյանի ծննդյան տարեդարձն էր երեկ: Նա 30-ամյակը տոնել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: Հոբելյարը խոստովանել է՝ չի զգում տարիքը, եւ կարծում է՝ թվերը պարզապես թվեր են:   

«2025-ն իմ կյանում շնորհակալության տարի է եղել։ Շնորհակալ եմ Տիրոջն այս ամբողջ ճանապարհի, յուրաքանչյուր փորձության ու օրհնության համար։


Շնորհակալ եմ իմ հրեշտակի համար, որ այս տարի մտավ մեր կյանք՝ որպես նոր սեր, նոր հույս, նոր շունչ, նոր մոլորակ։  3-ն իմ սիրած թիվն է, եւ հենց 3 + 0 = 30-ն իմ այս նոր շրջանի խորհրդանիշն է։ Շնորհակալ եմ կյանքին ամեն ինչի համար»,- գրել է նա եւ պարային տեսանյութով կիսվել։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Zohrabyan (@evazohrabyan___)



Զոհրաբյանը նշել է, որ իր տարեդարձի օրը ներքին խաղաղության, սիրո ու շնորհակալության օր է։ Այդ իսկ պատճառով սիրում է այն, նաեւ իրեն շրջապատող մարդկանց ու հենց ինքն իրեն, ինչպիսին որ կա։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW