×


Այս անգամ էլ վերջնական չէ. Թիմոթի Շալամեն եւ Քայլի Ջենները բաժանվել են

Թիմոթի Շալամեն եւ Քայլի Ջեններն այլեւս միասին չեն. հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին՝ հաղորդել է Daily Mail-ը:

Զույգը հանդիպել է մոտ 2 տարի: Այդ ընթացքում նաեւ բաժանվել են ու նորից միավորվել, նշել է պարբերականի աղբյուրներից մեկը։ Այս անգամ էլ նա չի բացառել վերամիավորվելու հնարավորությունը։


«Շալամեն շատ է նկարահանում, եւ Քայլին ավելի շատ ջանքեր է գործադրում հարաբերությունները պահպանելու համար, քան դերասանը։ Քայլին խենթանում է Շալամեի համար, ուստի նորից կարող է վերամիավորվեն։ Իրենց հարաբերություններում դեռ վերջակետ չեն դրել», - ասել է աղբյուրը։

Զույգի ներկայացուցիչները այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։


29-ամյա Շալամեի ու 28-ամյա Ջեների բաժանման մասին լուրերը տարածվել են Vogue ամսագրին դերասանի տված հարցազրույցից հետո։ Այն հատվածը, որում Շալամեն հիշատակում է իր ընկերուհուն, լայնորեն մեկնաբանվեց որպես նրան նվաստացնելու քողարկված փորձ։ Դերասանը խոստովանել է, որ Ջենների հետ իր սիրավեպի մասին չի խոսում, քանի որ «պարզապես ոչինչ չունի պատմելու»: Միեւնույն ժամանակ նշել է, որ լիովին հանգիստ է ընդունում իր կյանքի նոր փուլը: Դերասանի հարազատ քույրը նոր է ծննդաբերել, իսկ «Դյունա»-ից երկու խաղընկերուհիների՝ Զենդայայի ու Անյա Թեյլոր-Ջոյի անձնական կյանքում փոփոխություններ են եղել: Շալամեն եւս պատրաստ է նոր փուլ սկսել:


Բաժանման մասին լուրերը շրջանառվեցին նաեւ այն բանից հետո, երբ Քրիս Ջենների 70-ամյակին Քայլին միայնակ էր:

Շալամեն ու Ջեները ծանոթացել են 2023 թվականի ապրիլին՝ Փարիզի նորաձեւության շաբաթվա ժամանակ։ Ջեները նախկին ընկերոջից՝ Թրեւիս Սքոթից, 2 երեխա ունի։ Շալամեն էլ բազմաթիվ ընկերուհիներ է ունեցել, որոնց թվում են Մադոննայի դուստր Լուրդեսն ու Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի դուստր Լիլի-Ռոուզը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW