×


«Կատարվեց իմ 16 տարվա երազանքը». Մաշա Մնջոյանը Երեւանում բնակարան ունի

Երգչուհի Մաշա Մնջոյանը 2009 թվականին Գյումրիից տեղափոխվել է մայրաքաղաք ու այստեղ մի քանի հասցե փոխել: Այսօր արդեն նա բնակարան ունի Երեւանում: 


«Երբ ապրում էի իմ երեւանյան ուսանողական տարիները, բազմաթիվ տներ ու հասցեներ են փոխվել, սենյակներ, հարեւաններ, միջավայրեր: Ամեն ինչ գալիս ու գնում էր, բայց մի բան միշտ անփոփոխ մնաց՝ իմ սերը Երեւանի հանդեպ։ Այդ սերը միշտ իմ տունն էր, նույնիսկ երբ իմ իրական տունը դեռ չունեի: Եվ ահա, կատարվեց իմ 16 տարվա երազանքը: Ես վերջապես ունեմ իմ սեփական անկյունն իմ ամենասիրելի քաղաքում՝ Երեւանում»,- հայտնել է նա:

Երգչուհին խոստովանել է, որ ճանապարհը հեշտ չէր. փորձություններ ու սպասումներ են եղել: Նա համոզված է, որ  ամեն ինչ լինում է ճիշտ պահին. «Եվ թող այս տանը եւ բոլորի տներում միշտ լույս, սեր, եւ խաղաղություն լինի: Ժամանակն է այս տան պատերին տալ իմ շունչը. վերանորոգել, ձեւափոխել, դարձնել ավելի հարմարավետ ու տաքուկ, ինչպես ես եմ տեսնում ու զգում իմ սրտում»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW