Դերասանուհի Անի Խաչիկյանը սիրում է Տեսլայի հետ ճանապարհորդել: Հերթական ուղեւորությունից վերադառնալուց հետո նա պատմել է, թե ինչու է հենց որդու հետ նախընտրում նոր վայրեր բացահայտել:
«Ես ճամփորդելիս Տեսլային հետս տանում եմ, ոչ թե որովհետեւ ուրիշ տարբերակ չունեմ, թողնելու տեղ չունեմ կամ միայնակ մայր եմ, այլ որովհետեւ ուզում եմ հենց իր հետ ճամփորդել:
Ուզում եմ նրա հետ բացահայտել, իր աչքերով եւս տեսնել, միասին վայելել անիմանալիի հայտնությունը, որովհետեւ դա մեզ մոտ հիանալի է ստացվում: Երբ ինքն ինձ հետ չի լինում, ապրումը չի կրկնապատկվում, որովհետեւ մենք նաեւ իրար ենք բացահայտում, մոտենում, սովորում, օգնում, հաղթահարում, միասին ուրախանում կամ տխրում, բարկանում, նյարդայնանում, զարմանում:
Կարծում եմ՝ սա լավագույն ներդրումն է իր կայուն ինքնաճանաչման համար եւ հետագայում հարուստ հիշողության՝ մանկության ու առողջ հարաբերության մասին:
Իհարկե, առանց նրա եւս ճամփորդություններ լինում են, ավելի ճիշտ գործուղումներ, որոնց ժամանակ ես միշտ ունենում եմ իր պակասը, ոչ թե կարոտը կամ ծնողական մեղքի զգացումը, այլ հենց պակասը, ներկայության կարիքը, որովհետեւ ինչքան էլ ճամփորդությունը երեխայի հետ դժվար է ու կրկնակի պատասխանատու, միեւնույն է իր հետ աշխարհ բացահայտելը հեքիաթի է վերածվում:
Քո ներսում ապրող փոքր երեխան արթնանում ու հրճվում է»:


×
129







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: