Ներկայացնում ենք նոյեմբերի 15-ից 21-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Սքրեթչի դաս
Նոյեմբերի 15-ին եւ 16-ին, ժամը 14:30-ին
7-ից 10 տարեկան երեխաների համար կանցկացվի Սքրեթչ ծրագրավորման բաց դաս, որի ընթացքում երեխաները կբացահայտեն տեխնոլոգիայի աշխարհը յուրովի:
Միջոցառման վայր՝ Cubee Education Lab
Հասցե՝ Վաղարշյան 12Ա
Մասնակցության վճարը՝ 2000 դրամ
Գրանցվելու համար դիմել այս հղումով մինչեւ նոյեմբերի 14-ը ներառյալ:
Քաղցր պիցցաներ
«Cinnabon Armenia»-ն հրավիրում է երեխաներին սովորելու պատրաստել իրենց սեփական քաղցր պիցցաները: Միջացառմանը սպասվում է զվարճալի շոու-ծրագիր, ուրախ խաղեր ու անակնկալներ:
Նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին
Արժեքը՝ 4500 դր.
Մանրամասները՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Cinnabon Armenia»
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Հայկական Էթնոգրաֆիա»
Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթը հանդես կգա «Հայկական Էթնոգրաֆիա» խորագրով համերգով:
Նոյեմբերի 16-ին, ժամը 19:00-ին
Արժեքը՝ 3000- 10000դր.
Գնել տոմս՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Վարդագույն կիրճ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը գնալու է առեղծվածային Վարդագույն կիրճ։ Այս սիրունագույն կիրճը գտնվում է Երանոս լեռնաշղթայի փեշերին։ Արշավի ընթացքում երեխաները կպեղեն ու կուսումնասիրեն դենդրիտ կոչվող միներալները։ Քայլարշավի ընթացքում կհիանան Ազատի ջրամբարի շքեղությամբ, Երանոս լեռնաշղթայով, դեպի Արարատ, Արագած եւ Գեղամա լեռներ բացվող տեսարաններով։
Նոյեմբերի 16-ին, ժամը 09:00-17:00
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբ
Վերելք Երանոս լեռ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին առաջարկում է գնալ դեպի Երանոսի լեռներ եւ բարձրանալ հենց Երանոս լեռնագագաթը (1824մ): Լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Երանոս լեռը։ Ողջ ճանապարհն ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով. մի կողմից Մասիսն է, դեպի արեւելք՝ Երախի լեռները, դեպի արեւմուտք՝ Ողջաբերդի լեռնաշղթան, ներքեւում՝ Ազատի ջրամբարը։
Նոյեմբերի 16-ին, ժամը 07։30-ին
Տարիք՝ 6-14
Արժեքը ՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Կարմիր գլխարկը»
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 1-10
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Սառցե սիրտը»
Նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
«Գայլի եւ ուլիկների արկածները»
Նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Չարաճճի գույներ»
Նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Չարլին եւ շոկոլադի գործարանը»
Նոյեմբերի 21-ին, ժամը 15:00-ին
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ռատատույ»
Նոյեմբերի 16-ին, ժամը 16:00-ին
«Բեբուկ» շարժական թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Աբովյան 41/4
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Բեբուկ» շարժական թատրոն
«ՉարGPT»
Նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ին
«Բոհեմ» թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Բաղրամյան 3
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈ
«Պատուհաս Յագան»
Երբ Պետյայի նոր դաստիարակչուհին՝ ջղային, բայց հմայիչ կին, բացահայտվում է որպես լեգենդար Յագա, տղան հայտնվում է կախարդական արկածի մեջ։ Պետյան պետք է օգնի Յագային վերականգնել իր ուժերը, իսկ Յագան նրան կսովորեցնի թռչել՝ թե ավելի վրա, թե կյանքում։
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով:


×
102







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: