×


Թոմ Քրուզը ստացել է իր պատվավոր «Օսկար»-ը

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կինոարվեստի եւ գիտության ակադեմիայի պատվավոր «Օսկար»-ի հանձնման Governors Awards 16-րդ մրցանակաբաշխությունը: 

Այս տարվա դափնեկիրներից մեկն էլ Թոմ Քրուզն է, որը 4 անգամ (1990, 1997, 2000 եւ 2023 թթ.) նոմինացված է եղել «Օսկարի», բայց այդպես էլ չի հաղթել: Մրցանակը նրան հանձնել է ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, որի նոր ֆիլմում դերասանը նկարահանվել է: Պրեմիերան կայանալու է մյուս տարվա աշնանը:

«Ֆիլմեր նկարահանելը իմ մասնագիտությունը չէ, դա այն է, թե ով եմ ես: Կարեւոր չէ, թե որտեղ եք ծնվել, կինոթատրոնում մենք միասին ծիծաղում ենք, զգում, հավատում, եւ սրանում է արվեստի այս ձեւի ուժը: Ուզում եմ, որ իմանաք՝ իմ ուժերի սահմաններում կինոարվեստի համար միշտ կանեմ հնարավորը, կաջակցեմ նրան, կպաշտպանեմ նոր ձայներին ու այն ամենը, ինչը կինոն հզոր է դարձնում», -իր ելույթում ասել է 63-ամյա դերասանը:


Մյուս պատվավոր «Օսկար»-ները ստացել են երգչուհի եւ դերասանուհի Դոլլի Փարթոնը, դերասանուհի Դեբի Ալլենը եւ բեմադրող նկարիչ Վին Թոմասը:

98-րդ «Օսկար»-ի թեկնածուների անունները հայտնի կդառնան 2026-ի հունվարին, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 15-ին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW