×


Imperial Orchestra-ն վերադառնում է Երեւան CINEMA MEDLEY հայտնի շոուով

Դեկտեմբերի 20–ին, ժամը 19։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհնչեն CINEMA MEDLEY-ի հայտնի սաունդթրեքները՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի, հայտնի աստղերի և մենակատարների կատարմամբ։

Երբևէ երազե՞լ եք լսել հանրահայտ «Աստղային պատերազմներ»-ից կամ «Իմպերիալական քայլերգը», ճամփորդել «Կարիբյան ծովի ծովահենների» երաժշտական աշխարհ, այցելել «Սև մարգարիտ» կապիտան Ջեք Ճնճղուկի հետ, կամ լսել Դեյվի Ջոնսի երգեհոնը։ Գուցե ձեզ գրավում է «Միջաստղային» տիեզերական կամ «Հարրի Փոթերի» կախարդական աշխարհը, կամ գուցե նախընտրում եք «Գահերի խաղը» կլանող ֆի՞լմը։


Նրանք հավաքել են 20 և 21-րդ դարերի ամենահայտնի սաունդթրեքեր Շերլոկ Հոլմս, «Կարիբյան ծովի ծովահենները», «Աստղային պատերազմներ», «Հարրի Փոթեր», «Միջաստղային», «Գահերի խաղը», «Բեթմեն», «Գլադիատոր», «Արևի լույս», «Օպերայի ուրվականը», «Յուրայի դարաշրջանի այգին», «Սկիզբ» և շատ ուրիշ ֆիլմերից։ 
Ավելի քան 80 վիրտուոզ երաժիշտներ մեկ բեմում, վառ վիզուալ շոու, մեկ երեկոյի ընթացքում 16 ֆիլմերի երաժշտություն լսելու հնարավորություն, ֆանտաստիկ գործիքավորումներ և հույզեր, որոնք ընդմիշտ կմնան ձեր հիշողության մեջ։



Համերգը տևում է 3 ժամ, ներառյալ 25 րոպեանոց ընդմիջումը։

Դիրիժոր՝ Իոսիֆ Նուրդաև
Իլյա Ֆեդոսեև՝ երգեհոն
Վլադիմիր Սոլույանով՝ ջութակ
Եվգենի Կոգան՝ թավջութակ
Վիտալի Պողոսյան՝ դուդուկ
Ալեքսանդր Դուլին՝ դաշնամուր։
Գործիքավորումը՝ Դմիտրի Կոշելևի։

Շոուի ծրագիր՝

• Աստղային պատերազմներ (Ջոն Ուիլյամս)
• Յուրայի դարաշրջանի այգին (Ջոն Ուիլյամս)
• Սկիզբ (Հանս Զիմեր)
• Կարիբյան ծովի ծովահենները (Հանս Զիմեր)
• Հոգևոր արարածներ (Ջո Հիսայիշի)
• Բեթմեն (Դրեյք/Էլֆմեն/Հովարդ/Զիմեր)
• Լա Լա Լենդ (Ջասթին Հուրվից)
• Գահերի խաղ (Ռամին Ջավադի)
• Ադաջիո ռե մինոր «Արևաշող» օպերայից (Ջոն Մերֆի)
• Օպերայի ուրվականը (Էնդրյու Լլոյդ Ուեբեր)
• Գլադիատոր (Հանս Զիմեր)
• Հարրի Փոթեր (Ջոն Ուիլյամս)
• Շինդլերի ցուցակը (Ջոն Ուիլյամս)
• Շերլոկ Հոլմս (Դաշկևիչ/Զիմեր/Առնոլդ)
• Երեք ընկեր (Էդուարդ Արտեմև)
• Թիկնապահը (Դոլլի Փարթոն)
• Ինտերստելլար (Հանս Զիմեր)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW