Այս օրերին Երեւանում գտնվող երգիչ Արման Հովհաննիսյանի ընտանիքի քավորությամբ մկրտվել է դհոլահար Էֆոյի (Սերգեյ Խաչատրյան) աղջիկը՝ Ավրորան։ Այս մասին երգիչը հայտնել է ինստագրամյան իր էջում՝ տեսանյութ հրապարակելով մկրտության արարողությունից։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մարդ երբեք չի նախատեսում, թե ում հետ է կյանքը կապելու իրեն։ Էֆոն, Քրիստինան ու իրենց փոքրիկները դարձել են իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից։ Մարկից հետո այսօր նաեւ Ավրորային կնքեցի, եւ դա ինձ համար ոչ թե պարտականություն էր, այլ ընտանեկան սեր, վստահություն ու Աստծո պարգեւ։
Շնորհակալ եմ վստահության, սիրո ու ջերմության համար։ Ավրորան այսօր դարձավ հայ քրիստոնյա, իսկ մեր կապը՝ ավելի ամուր, քան երբեւէ»,- գրել է Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ Արմանի ինստագրամյան հոլովակից


×
335







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: