×


Անտոնիո Բանդերասի ու Մելանի Գրիֆիթի դստեր գեղեցիկ հարսանիքը

Օրեր առաջ հանրահայտ դերասաններ Անտոնիո Բանդերասի ու Մելանի Գրիֆիթի 29-ամյա դուստրը՝ Ստելլան ամուսնացել է Ալեքս Գրուշինսկիի հետ:

Հարսանիքն անցել է իսպանական Վալյադոլիդի Retuerta Le Domaine գեղատեսիլ աբբայությունում` շրջապատված խաղողի այգիներով ու հին ճարտարապետությամբ։

«Մեծ հպարտություն է հարսի հայր լինելը: Իսպանիայում կազմակերպված հարսանիքը եւս մեկ հնարավորություն է մոտենալ արմատներին»,- ասել էր Բանդերասը:


Երեք օր տեւած արարողությանը բազմաթիվ հայտնի մարդիկ էին ներկա՝ Բարաք ու Միշել Օբամաների դուստրեր Մալիան ու Սաշան, Սթինգի կինը՝ պրոդյուսեր ու ռեժիսոր Թրուդի Սթայլերը, Գրիֆիտի մայրիկը՝ հայտնի դերասանուհի Թիփի Հեդրենը, դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, որն էլ հարսնաքույրն էր: 

Հյուրերին արգելվել է տեսանկարահանում անել, իսկ արարողության պաշտոնական կադրերն արդեն հրապարակվել են սոցկայքերում:

Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիթն ամուսնացել են 1996 թվականին, նույն տարում ծնվել է նրանց դուստր Ստելլա դել Կարմենը։ Զույգն ամուսնալուծվել է 2014 թվականին։ Գրիֆիթն իր նախորդ 2 ամուսիններից որդի ու դուստր ունի:

Կարդալ ավելին

Quality Sign BW