×


Այվազովսկու «Փրկվածները» նկարն աճուրդում վաճառվել է ռեկորդային 4,188 մլն ֆունտ ստեռլինգով

Հովհաննես Այվազովսկու «Փրկվածները» նկարը դարձել է նկարչի ամենաթանկ աշխատանքը:

1878 թվականին ստեղծված նկարը Sotheby's աճուրդում վաճառվել է 4,188 մլն ֆունտ ստեռլինգով: Artprice-ի հաղորդմամբ՝ սա նկարչի ստեղծագործությունների համար նոր համաշխարհային ռեկորդ է։

«Փրկվածների» թեման կարելի է համեմատել Այվազովսկու մեկ այլ ստեղծագործության՝ 1850 թվականին ստեղծված «Իններորդ ալիքի» հետ: Նույն թվականին աշխատանքը Նիկոլայ I-ը ձեռք է բերել իր կայսերական հավաքածուի համար: Երկու նկարներում էլ պատկերված են ծովում փոթորկի հետեւանքները։

1870-ական թվականներին, երբ Այվազովսկին նկարում էր «Փրկվածները», արդեն կատարելապես տիրապետում էր ծովային տեսարանների տեխնիկային: Մինչ այդ նա արդեն նկարել էր «Փոթորկոտ ծով» եւ «Ծիածան» աշխատանքները:

2004 թվականի ապրիլին, երբ «Փրկվածներն» աճուրդի դրվեց Նյու Յորքում, ճանաչվեց Այվազովսկու ամենամեծ կտավը (195 × 266 սմ):

Ավելի վաղ նկարչի «Լուսնյակ գիշեր»-ն աճուրդում վաճառվել էր 92 միլիոն ռուբլիով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW