Ներկայացնում ենք նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՍՊՈՐՏ
1 կմ վազք
TriClub Yerevan-ը կանցկացնի 5կմ վազք մեծահասկաների եւ 1կմ վազք երեխաների համար: Վազքի վերջում սպասվում է հյուրասիրություն՝ ըմպելիքներ եւ քաղցրավենիք:
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:45
Հասցե՝ Բարբյուսի փող., 64/2 շենք (Հրազդանի կիրճ)
Գրանցվել՝ այս հղումով:
Լուսանկարը՝ TriClub EVN
ՊԱՐ
Christmas Parade
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19:30-ին
Ամանորյա պարային շոու-ներկայացում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Անբան Հուռին»
Խորեոգրաֆիկ ներկայացում՝ «Այաս» պարային դպրոցի սաների մասնակցությամբ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Իսահակյան փող., 28 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ
«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը․ Այս անգամ փոքրիկ հանդիսատեսին սպասվում է գեղեցիկ անակնկալ․ ամբողջովին նոր շունչ՝ հատուկ պատրաստված դեկորներով եւ հագուստներով։
Նոյեմբերի 29-ին, ժամը 19:00
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000 - 5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։
ՕՊԵՐԱ եւ ԲԱԼԵՏ
«Մարդուկ-Ջարդուկը»
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական
թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Վիշապաքարերի առեղծվածը
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը վիշապաքարերի գաղտնիքները բացահայտելու նպատակով կմեկնի Վայոց Ձոր։ Արշավը կսկսվի Աղավնաձոր գյուղից, երեխաները կքայլեն մանրանկարիչ Մոմիկի ծննդավայր՝ Ներքին Ուլգյուր գյուղատեղի։ Այստեղ արշավի մասնակիցները կբացահայտեն 11-րդ դարի վիշապաքարերը, որոնցից մեկն անգամ խաչքարի է վերածվել։
Նոյեմբերի 30-ին, ժամը 08:30-19:00
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ
Սոլակից Մայրավանք
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին առաջարկում է գնալ աշնանը հրաժեշտ տալու եւ պատրաստվելու ձմեռային արշավներին։ Արշավը սկսվելու է Սոլակ գյուղից, երեխաները կհասնեն Մայրավանք։ Միջնադարյան հայկական ճարտարապետության այս հուշարձանը գտնվում է Սոլակ գյուղի դիմաց, բարձրադիր վայրում։ Նախնական շինությունը հիմնադրել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) VII դ.։
Նոյեմբերի 30-ին, ժամը 08։45
Տարիք՝ 6-14
Արժեքը ՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար ՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Բրեմենյան երաժիշտները»
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:00-ին
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ոսկե ձկնիկը»
Նոյեմբերի 30-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
«Կաղանդ Պապ. Վերադարձ Ռիգելից»
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մուրացանի փող., 79 շենք
Տոմսերի արժեքը՝ 3500-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈ
«Կենդանապոլիս 2»
Ճագար-ոստիկան Ջուդին եւ աղվես Նիքը հետապնդում են մի խորհրդավոր սողունի, որի ժամանումը Կենդանապոլիս փոխում է ամեն ինչ։ Գործը բացահայտելու համար Ջուդին եւ Նիքը ստիպված են գաղտնի աշխատել քաղաքի տարբեր հատվածներում։
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:


×
82







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: