×


Աննա Մանուչարյանի փարիզյան տարեդարձն ու թանգարանները

Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանը 30-ամյակը նշել է Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նա խոստովանել է, որ սիրում է կյանքն՝ իր բոլոր նվերներով ու դժվարություններով:

Դերասանուհին նշել է, որ տարեդարձի օրը յուրահատուկ են դարձրել նաեւ ջերմ բարեմաղթանքները:


«Ինձ իսկապես սիրված եմ զգում: Բոլորիդ գրկում եմ: Աստծուն էլ շնորհակալ եմ եւս մեկ տարվա, կողքիս գտնվող մարդկանց ու այն ամենի համար, ինչ կա իմ կյանքում»,- նշել է նա:

Մանուչարյանը կիսվել է լուսանկարներով Լուվրի ու Օրսե թանգարաններից, նաեւ ցույց է տվել, թե որքան երջանիկ է էյֆելյան աշտարակի գեղեցիկ լուսավորությամբ գիշերային Փարիզում:


Կարդալ ավելին

Quality Sign BW