Ներկայացնում ենք դեկտեմբերի 6-ից 12-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Ամանորի թխվածքաբլիթներ
«Jumana Yvn»-ն հրավիրում է երեխաներին պատրաստելու տոնական թխվածքաբլիթներ:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին
Հասցե՝ Զաքյան 8
Մուտքը՝ 7500 դրամ
Գրանցվելու համար՝ +374 98 673333:
ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Վիշապաքարի գաղտնիքը»
«Վիշապաքարի գաղտնիքը» գրքերի շարքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանը կպատմի՝ ինչպես ծնվեց Վահագնի ու վիշապների աշխարհը, ինչ գաղտնիքներ են թաքնված վիպաշարի խորքում եւ ինչ սպասել շարունակությունից։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին
Հասցե՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մուտքն ազատ է
Նախապես գրանցվել՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Զանգակ» գրատուն
ԽԱՂ
«Այլկերպիկ»-ի մրցաշար 11-14 տարեկան երեխաների համար:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին
«Արեւիկ» գրատուն
Հասցե՝ Թումանյան 41
Տեղերն ամրագրելու համար գրեք այս էջին կամ զանգահարեք 043 41 46 46 հեռախոսահամարով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Սպիտակավոր
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը մեկնում է Վայոց ձոր՝ քայլելու Թեքսարի լեռներով եւ բացահայտելու միջնադարյան ճարտարապետության գոհար Սպիտակավորը։ Արշավը կսկսվի Վերնաշեն գյուղից, եւ Գլաձորի կիրճով մասնակիցները կհասնեն Սպիտակավոր (13-րդ դար), որը հայտնի է նաեւ որպես «Նժդեհյան ուխտատեղի»։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:30-19:00
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Շրջված երազ»
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին
Հ. Մալյանի անվան թատրոն
Հասցե՝ Վարդանանց 18 / մուտքն Արամի փողոցից
Տոմսերն ամրագրելու համար`+374 94 540296; +374 10 540296
Լուսանկարը՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
«Հեքիաթներ հեռախոսով»
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Սա քեզ, Սանտա»
Դեկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
«Մատնաչափիկը»
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Խլվլիկ Փուշը. Ամանորի իրական խորհուրդը»
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մուրացանի փող., 79 շենք
Տոմսերի արժեքը՝ 3500-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈ
«Էլֆը եւ գողացված Սուրբ Ծնունդը»
Յոյո էլֆը մանկուց երազել է աշխատել Սանտայի նվերների գործարանում։ Սակայն իր երազանքն իրականացնելուց հետո նա հայտնաբերում է, որ գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է, Սուրբ Ծննդյան ոգին անհետացել է, իսկ Սանտան թոշակի է անցել եւ թաքնվել ինչ-որ տեղ։ Երբ չարագործ Կիբեր Սքրուջը կոտրում է գործարանի անվտանգության համակարգը եւ սպառնում փչացնել տոնը եւ ոչնչացնել Սանտային, քաջարի էլֆը հավաքում է ընկերների մի թիմ եւ մեկնում նրան գտնելու։
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:
«Հայ Դավիթ»
«Հայ Դավիթ»-ը հայկական մուլտֆիլմ է, որում հերոսները տարբեր փորձություններ են հաղթահարում եւ միաժամանակ ներկայացնում մեր երկրի պատմությունն ու մշակույթը: Անցյալում ահեղ մարտում իր թրի զորությունը կորցրած գլխավոր հերոս Դավիթը հայտնվում է մերօրյա Հայաստանում, փորձում գտնել իր թրի մասնիկները, իսկ նրան այդ հարցում օգնում են Մարիամն ու Միքայելը: Քույրն ու եղբայրը, ոգեշնչված Դավթի հերոսական կերպարով, ճանապարհորդում են նրա հետ, աջակցում բոլոր նախաձեռնություններում եւ բացահայտում Հայաստանը:
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:


×
133







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: