×


«Որոշել ենք, որ նման բան էլ չի լինի»․ Գրիշա Աղախանյան

Գրիշա Աղախանյանն ու որդին հյուրընկալվել են Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդմանը։ Սա Ալեքսանդրի առաջին հարցազրույցն է: Նա պատմել է հայրիկի հետ ապրելու իր որոշման, ԱՄՆ-ի եւ Հայաստանի տարբերությունների ու իրենց ընտանեկան ամուր կապի մասին։ BRAVO.am-ն առանձնացրել է զրույցի հետաքրքիր դրվագները։

Խոսելով ժամանակավոր բաժանումների մասին՝ Գրիշան պատմում է, որ տղայի հետ շատ կապված են, եւ հեռավորությունը հաղթահարելը դժվար է տրվում. «Երկար ընդմիջումները հաճելի չեն: Որոշել ենք, որ էլ նման բան չի լինի. միշտ իրար հետ լինենք»։ 

Ալիկի համար էլ դժվար է, երբ հեռու է: Ասում է՝ երբ Լոս Անջելեսում էր, անընդհատ մտածում էր հետ գալու մասին։ Իսկ հարցին, թե ամենաշատն ինչն էր կարոտել, պատասխանում է. «Իհարկե, իմ ընտանիքը»։

«Մեծանալով՝ ավելի սենտիմենտալ ես դառնում», - շարունակում է Գրիգորը. «Պահանջ ունես, որ հարազատներդ կողքիդ լինեն։ Այո, տղամարդ ես, կարող ես դիմանալ, բայց ինչո՞ւ դիմանալ, եթե ամեն րոպե կյանքն անցնում է, եւ այդ ամբողջ ընթացքում ուզում ես գրկել, խոսել, շփվել, պաչել»։

Հարցին՝ արդյո՞ք փորձում է նմանվել հայրիկին, Ալիկը պատասխանում է. «Չեմ փորձում, որովհետեւ արդեն ստացվել է. գեներով նման ենք: Ոճն է նման, նման ենք մտածում»։ Գրիշան շարունակում է միտքը, թե որդին իր պես նրբանկատ է, բարի․ «Միմիկան, հումորը, դադարները... Գեները հետաքրքիր են. ինչպես երեխան ասաց, դու չես սովորեցնում ինչ-որ բաներ, կողքից հետեւում ես, նկատում՝ ինչքան է նման քեզ»։
 
Խոսելով «Top 10 of Rabiz»-ի մասին՝ Աղախանյանը հույս է տալիս. «Մենք մտածում ենք, որոշ բաներ փորձում... Ցանկություն կա գրեթե 30 տարի դադարից հետո վերադառնալ։ Ժամանակից առաջ չընկնելով՝ հույս կա, որ 2026-ին կշարունակենք»։

Իր եւ Շողերի հարաբերությունների մասին Գրիշան հստակ ասում է, որ անկախ հեռավորությունից՝ շփումը ջերմ է, մարդկային. «Վերջնական որոշում չկա: Մենք միասին ենք։ Վերջնական լինի՝ կասեմ: Մենք ունենք ե՛ւ ամառանոց, ե՛ւ տուն, հաճախ հավաքվում ենք միասին այստեղ կամ այնտեղ։ Հարաբերություններում ճգնաժամեր եղել են, այո, բայց հիմա չկան»։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW