×


«Մեր տղան նոր երգ է գրել. լսեք ու հավանեք». Պարգեւի եւ ծնողների ջերմ հոլովակը

2025 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ PARG-ը (Պարգեւ Վարդանյան) այսուհետեւ հանդես կգա PARGEV բեմական անվամբ: Երգիչը Ինստագրամի իր էջում խոստովանել է, որ «ամիսներով չկար, որովհետեւ փորձում էր վերականգնել իր անկախությունը»։

«Բայց այսօր սկսվում է նոր փուլ։ Այս պահին ես ուզում եմ պարզապես թողնել ամեն ինչ, շունչ քաշել ու ստեղծագործել։ Ձեզ հետ կիսվել նոր երգերով, որովհետեւ այլեւս չեմ կարող առանց դրա»,- նշել է նա:

Եվ ահա, հենց վաղը Պարգեւը կներկայացնի իր նոր երգը, որի հանրայնացման հարցում նրան օգնում են նաեւ ծնողները: 

«Մեր տղան է, նոր երգ է գրել, պետք է լսեք ու հավանեք»,- ասում է երգչի մայրիկը։


View this post on Instagram

A post shared by PARGEV (@pargmusic)



«Երբ ծնողներդ թիկունքիդ կանգնած են»,-  տեսանյութն այսպես է մեկնաբանել Պարգեւը:

«Սառն ես» երգի տեսահոլովակից մի դրվագ էլ կարող եք դիտել, իսկ ամբողջական տարբերակը հասանելի կլինի վաղը՝ փետրվարի 17-ին։ 


View this post on Instagram

A post shared by PARGEV (@pargmusic)

Կարդալ ավելին

Quality Sign BW