×


Արսեն Գրիգորյանի, Հռիփսիմե Նահապետյանի, Հրանտ Թոխատյանի եւ մյուսների «Օպա, պապա»-ն

Դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը նկարահանվել է ռեժիսոր Գոռ Գրիգորյանի «Օպա, պապա» ֆիլմում: Պրեմիերան նախատեսված է ապրիլին, իսկ մինչ այդ նա պատմել է աշխատանքային ընթացքի մասին եւ կիսվել լուսանկարներով: 

«Նկարահանումները ձմռան իմ անձնական կայֆն էին։ Այս ֆիլմում նկարահանվել են շատ հայտնի դերասաններ, ոմանց համար էլ իսկական կինոդեբյուտ է։ Ֆիլմում իմ որդի Ռաուլի առաջին դերն է, եւ ես անչափ ուրախ եմ, որ կարողացա տեսնել, թե ինչպես է աստղ ծնվում։ Նա կարողանում է «սկսեցինք» բառից հետո մի վայրկյանում հավաքվել ու խաղալ դերն այնպես, կարծես մեկ րոպե առաջ ընդհանրապես չի չարաճճիացել։ Նրա պրոֆեսիոնալիզմն արթնացնում էր իմ հայրական զգացումները, իսկ տեսախցիկից դուրս գերակտիվությունը՝ նորից քնեցնում դրանք, բայց դե հաստատ արժեր։ Կարծում եմ՝ նման բարի ու դրական ֆիլմից կարիերա սկսելն իսկապես մեծ բան է»,- նշել է Արսեն Գրիգորյանը:


Ֆիլմում նկարահանվել են նաեւ Հռիփսիմե Նահապետյանը, Ջուլիետա Բաբայանը, Հրանտ Թոխատյանը, Նարեկ Դուրյանը եւ ուրիշներ:

Գրիգորյանը նշել է, որ միասին անցել են թե՛ ամառ, թե՛ ձմեռ. «Եվ այս ամենը՝ ընդամենը մեկ ամսում։ Այնքան երջանիկ եմ, որ այս ֆիլմի մի մասն եմ... »: Դերասանը հորդորել է բաց չթողնել իրեն հոր դերում տեսնելու հնարավորությունը:


Կարդալ ավելին

Quality Sign BW