Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հայարփի Զուռնաչյանը երեկ դարձել է 30 տարեկան:
Նա այդ առիթով գրառում է կատարել սոցցանցային իր էջերում ու խոստովանել, որ 30-ում ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Посмотреть эту публикацию в Instagram
«Այս տարիքը դիմավորում եմ շնորհակալությամբ: Երախտապարտ եմ անցյալի համար։ Ներկա պահին խաղաղ եմ եւ հետաքրքրությամբ եմ նայում իմ ապագային։ Շնորհակալություն իմ բոլոր «ես»-երին, որոնց շնորհիվ հասել եմ այս կետին: Իսկ հիմա սկսվում է ամենահետաքրքիրը: Ծնունդս շնորհավոր»,- գրել է նա:
Մեկ այլ հումորային տեսանյութում էլ դերասանուհին ընդգծել է, որ 30 տարեկանում կարող է բուրգեր գնել առանց վարկի ու մայրիկի թույլտվության: «Այ դա հաջողություն է»,- կատակել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram


×
171





