×


Մանրանկարչություն, «Եղունիկ» եւ «Սլուլիկ» քարանձավներ, լինոփորագրություն եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մարտի 27-ից ապրիլի 3-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Մանրանկարչություն

ACHA-ի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների համատեղ փազլների շնորհանդեսի շրջանակում երեխաների համար վարպետության դասեր կանցկացնի Հայկական մանրանկարչության ստուդիան՝ մանրանկարիչ Աննա Մարգարյանի ղեկավարությամբ։ Մասնակիցները կծանոթանան այս արվեստի հիմունքներին, կփորձեն իրենց ուժերը գունավորման մեջ եւ կստեղծեն իրենց տարբերակը՝ ոգեշնչված հին մանրանկարների օրինակներից։

Մարտի 29-ին, ժամը 15:00-ին 

Հասցե՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մանրամասները՝ այս հղումով


«Կախարդական լավաշ» 

Լինոփորագրության աշխատարանի ընթացքում մասնակիցները կսովորեն լինոլիումի վրա փորագրելու արվեստը եւ տպագրական հատուկ տեխնիկայի օգնությամբ պատկերները կտեղափոխեն թղթի վրա։ Ոգեշնչվելով 1973թ.-ի սիրված մուլտֆիլմից (բեմադրող նկարիչ` Ալեքսանդր Գրիգորյան)` յուրաքանչյուր մասնակից տուն կտանի իր ստեղծած «Կախարդական լավաշը»։

Մարտի 29-ին, ժամը 13:00-ին 

Մասնակցության արժեքը` 3500 դրամ
Հասցե՝ Արամի 1, Գրականության եւ արվեստի թանգարան
Մանրամասները՝ այս հղումով

ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն


«Արեւիկ» մանկական գրատունը կազմակերպում է «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն եւ ստեղծագործական աշխատարան։ Միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն կունենան լսելու հեքիաթի թատերայնացված ընթերցանություն, մասնակցելու քննարկման, ինչպես նաեւ էկո բաժակներում կտնկեն սերմեր եւ կսովորեն՝ ինչպես խնամեն բույսերն ու հոգ տանեն դրանց համար:

Մարտի 27-ին, ժամը 17:00-ին 

Տարիք՝ 4+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք, Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն 
Մուտքն ազատ է:

«Սպիտակ ժանիքը»

Թատրոնի միջազգային օրվա շրջանակում, Հենրիկ Մալյանի 100-ամյակի եւ «Տարբեր» ակումբի 5-ամյակի առթիվ տեղի կունենա «Սպիտակ ժանիքը»  գրքի քննարկում: Սպասվում է հետաքրքիր զրույց, հարցուպատասխան եւ ակտիվ ժամանց:

Մարտի 28-ին, ժամը 13:00-ին 

Հասցե՝ Հ. Մալյանի անվան թատրոն (Վարդանանց 18) 
Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ այս հղումով

Լուսանկարը՝ «Զանգակ» գրատուն


«Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ»

Ավ․Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն անցկացնում է «Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ» ծրագիրը, որի շրջանակում կամփոփվի «2025 թվականի տարվա լավագույն ընթերցող» մրցույթը: Նաեւ սպասվում է հանդիպում ժամանակակից մանկագիրների հետ:

Ապրիլի 2-ին, ժամը՝ 14։30-ին

Հասցե՝ Ավ․Իսահակյանի անվան գրադարան (Նալբանդյան 4/1) 
Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ այս հղումով

ԱՐՇԱՎՆԵՐ

Եղունիկ եւ Սլուլիկ  քարանձավներ

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է մեկնել դեպի Տավուշ՝ Մթնաձորի կիրճում թաքնված «Աղավնու» եւ «Սրաձեւ» (Տավուշի բարբառով՝ «Եղունիկի էր» եւ «Սլուլիկ էր») քարանձավներ։ «Եղունիկի էրն» ուշագրավ է իր մեծությամբ եւ երկու կողմերի մուտքով, որոնցից մեկը քարաշար է եւ ունի գիհի ծառի գերաններով կառուցված երկրորդ հարկի տախտակամած:
 
Մարտի 29,  ժամը 07:45-ին

Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 10000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ

Չարաճճի գույներ

Մարտի 28-ին, ժամը 12:00-ին 

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Խանջյան 13/1 
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Անբան Հուռին»

Մարտի 28-ին, ժամը 12:00-ին 

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք 
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
 
«Մատնաչափիկը»

Մարտի 29-ին, ժամը 16:00-ին 

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
 

Լուսանկարը՝ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն


«Երկնագույն նետ»

Մարտի 29-ին, ժամը 14:00-ին 

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Կապույտ մոլորակը»

Մարտի 29-ին, ժամը 16:00-ին 

«Բեբուկ» շարժական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 41/4
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Էդին սովորում է թռչել»

Մարտի 29-ին, ժամը 11:00-ին 

Խաղարան
Տարիք՝ 3+
Հասցե՝ Լոֆթ, Մոսկովյան 3 
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Երեք խոզուկները»

Մարտի 29-ին, ժամը 12:00-ին 

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66: 

«Հույսի աստղ»

Ապրիլի 3-ին, ժամը 15:00-ին 

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Չարլին եւ շոկոլադի գործարանը»

Ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին 

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Կարդալ ավելին

Quality Sign BW