Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ ու զիջեց 1:2 հաշվով:
Այդ խաղին մասնակցում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Այնտրախտ»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը բնակվում է Գերմանիայում: Առիթը ֆուտբոլիստն ու նրա սիրելին՝ «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող Էլեն Բադալյանն, օգտագործել են ու Երեւանում հանդիպել: «Վերջապես Երեւանում»,- գրել է Բադալյանը:
Զույգը նշանադրվել է նախորդ տարեվերջին, իսկ հարսանիքը պլանավորում են 2027-ի ամռանը. «Մի բան կարող եմ հաստատ ասել, որ արարողությունը լինելու է Հայաստանում։ Այն մեր ընդհանուր երկիրն է։ Շքեղ տոնակատարություն չեմ ուզում, այլ ընտանեկան, ոճային ու ջերմ հարսանիք»,- ավելի վաղ պատմել է երգչուհին:


×
1,969






