×


Լուսինե Թովմասյանի դստեր առաջին ֆոտոշարքը

Հաղորդավար եւ մոդել Լուսինե Թովմասյանը կիսվել է իր փոքրիկ դստեր՝ Այայի լուսանկարներով ու մի քիչ պատմել նրա մասին: 

«Մայրությունն իմ կյանքի ամենասիրելի, ամենադժվար, ամենաքաղցր, ամենաբարդ ու ամենաանհավատալի ճանապարհն է: Ճանապարհ, որտեղ սովորում ես ամեն օր, սիրում ավելի ուժեղ, քան պատկերացնում էիր, եւ քո մեջ բացահայտում մի աշխարհ, որի գոյության մասին անգամ չգիտեիր»,- նշել է նա:


Թովմասյանի խոսքով՝ նուրբ ու քնքուշ Այան եկել ու իր աշխարհը դարձրել է ավելի ջերմ եւ լիարժեք:

Նրա եւ Արթուր Հովհաննիսյանի դուստրը ծնվել է նախորդ տարվա նոյեմբերին: Զույգը միասին է 12 տարի եւ ունի եւս մեկ դուստր ու որդի։

Լուսանկարները՝ Անիտա Մատինյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW