Ներկայացնում ենք մայիսի 9-ից 15-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
«Անահիտ Ցիցիկյան-100»
Ավ․ Իսահակյանի անվան գրադարանի «Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում կանցկացվի «Անահիտ Ցիցիկյան-100» խորագրով միջոցառումը: Այն հետաքրքիր հնարավորություն է ծանոթանալու Անահիտ Ցիցիկյանի ժառանգությանն ու «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքին։
Մայիսի 11-ին, ժամը 14։00-ին
Հասցե՝ Մոսկովյան 31/184, Իսահակյան գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժին
Մուտքն ազատ է
Մանրամասները՝ այս հղումով:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Բուրգերների օր
«Square One» սրճարանը հրավիրում է վարպետության դասի, որի շրջանակում երեխաները կպատրաստեն համեղ բուրգերներ:
Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին
Տարիք՝ 4+
Արժեքը ՝ 4500 դր.
Հասցե՝ Աբովյան 1/3
Նախապես գրանցվել՝ 093 545 903 հեռախոսահամարով:
Ազգային երգուպարի բաց դաս
Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունը բոլորին հրավիրում է միասնական պարով ու երգերով տոնելու Մայիսի 9-ը։ Վարպետության դասը կանցկացնի «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի պարուսույց Աբել Մաթեւոսյանը։
Մայիսի 9-ին, ժամը 14:00-ին
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարակից տարածք
Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ այս հղումով:
ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ
«Ինչո՞ւ են ընձուղտի ականջներն այդքան հեռու»
«The LOFT»-ում պատմությունները կհնչեն յուրահատուկ կերպով՝ երգերի միջոցով։ Հյուր է գալու հեղինակ եւ կատարող Արգինա Հարությունյանը։ Նրա ջերմ ու խաղային ներկայացմամբ հեքիաթները կբացահայտվեն երգերի միջոցով՝ դառնալով ինտերակտիվ ու կենդանի փորձառություն փոքրիկների համար։
Մայիսի 10-ին, ժամը 12:00-ին
Մեկ ծնող + մեկ բալիկ - 3000 դրամ
Մեկ ծնող + երկու բալիկ - 4000 դրամ
Հասցե՝ Մոսկովյան., 53 շենք (Մատենադարան)
Գրանցվել՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Երգի պետական թատրոն
«Ուրախ նոտաներ»
Մայիսի 10-ին, ժամը 12:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Դավիթը եւ կախարդական մատյանը»
Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Իլկասար
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է այցելել Արարատի մարզ՝ Իլկասար բարձրանալու, որի գագաթին կան ամրոցի ավերակներ։ Լեռնագագաթը գտնվում է Ազատ եւ Վեդի գետերի վերին հոսանքում։ Վերելքը կսկսվի Նարեկ գյուղից, իսկ գագաթից կբացվի Արարատի հրաշք տեսարանը։
Մայիսի 10-ին, ժամը 09:00-17:00
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club»
Անտառուտից Ամբերդ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է այցելել Արագածոտնի մարզ՝ քայլելու Անտառուտից դեպի Ամբերդ։ Երեւանից ընդամենը մոտ 40 րոպե հեռավորության վրա գտնվող այս արահետը Հայաստանի լավագույն քայլարշավային ուղղություններից է։
Մայիսի 9-ին, ժամը 08:45-ին
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 9500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Մոխրոտը»
Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Փոքրիկ իշխանը»
Մայիսի 10-ին, ժամը 19:00-ին
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Իսահակյան փող., 28 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Պույ-պույ մկնիկ»
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ին
Թատրոն Կայարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Տիգրան Մեծի պող., 80/1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Խխունջ Հենրիի կրկեսը»
Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին
Լոֆթ
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մոսկովյան 3
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հեքիաթերեն
«Կապույտ աղվեսը»
Մայիսի 10-ին, ժամը 12:00-ին եւ 13:30-ին
Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ:
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:
«Տերն ու ծառան»
Մայիսի 12-ին, ժամը 16:30-ին
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Իսահակյան փող., 28 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Անբան Հուռին եւ Ոսկանը»
Մայիսի 12-ին, ժամը 14:00-ին
Մաչանենց թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


×
1,408






