×


«Թանգարանների գիշեր», կակաչի դաշտեր, կենդանիների տեսքով ծաղկամաններ եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մայիսի 16-ից 22-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

«Թանգարանների գիշեր»

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 16-ին Հայաստանում կանցկացվի «Թանգարանների գիշերը»: Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջեւ մինչեւ ուշ գիշեր՝ առաջարկելով բացահայտել թանգարանային հավաքածուները նոր ձեւաչափով, մասնակցել ինտերակտիվ միջոցառումների եւ այլն։

Մայիսի 16-ին, ժամը՝ 11։00-24:00

Մուտքն ազատ է:
Ծրագրին միացած թանգարանների ցանկը, առաջարկվող ծրագրերը կարող եք բեռնել այստեղից:

Լուսանկարը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Լինոփորագրություն

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա լինոփորագրության աշխատարան՝ հիմնված «Քարպետ» ցուցադրության վրա։

Մայիսի 16-ին, ժամը՝ 12։00-ին

Տարիք՝ 12+
Հասցե՝ Թամանյան 10, «Սասունցի Դավիթ» սրահ
Մուտքն ազատ է: Մասնակցությունը պարտադիր գրանցմամբ՝(+37410) 541932/34 հեռախոսահամարով:

Տիկնիկագործություն

«Արեւիկ» գրատունը հրավիրում է տիկնիկագործության ստեղծագործ վարպետաց դասի: Յուրաքանչյուր մասնակից կկարողանա իր ձեռքերով ստեղծել հենց իր երազած տիկնիկը:

Մայիսի 16-ին, ժամը 14:00-ին

«Արեւիկ» գրատուն 
Տարիք՝ 4+
Հասցե՝ Թումանյան 41
Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ:

Փոքրիկ այգեպանների օր 

«Լուսէն»-ը հրավիրում է փոքրիկներին ջերմ ու գեղեցիկ հանդիպման, որի շրջանակում կներկեն փոքրիկ ծաղկաման, կտնկեն բույս եւ տուն կտանեն իրենց փոքրիկ ստեղծածը:

Մայիսի 17-ին, ժամը՝ 12։00-ին

Տարիքային սահմանափակում չկա:
Արժեքը ՝ 7000 դր.
Մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «ArtLav» արվեստանոց


Կենդանիների տեսքով ծաղկամաններ

«ArtLav» արվեստանոցը հրավիրում է մասնակցել վարպետության դասի, որի շրջանակում երեխաները կպատրաստեն ծաղկամաններ՝ կենդանիների տեսքով:

Մայիսի 16-ին, ժամը՝ 15։00-17:00

Տարիք՝ 7+
Լեզու՝ ռուսերեն/անգլերեն
Տոմսերի արժեքը՝ 10000 դր.
Հասցե՝ Այգեձոր 54/2
Նախապես գրանցվել՝ այս հղումով:

ԱՐՇԱՎՆԵՐ

Տեղեր եւ կակաչի դաշտեր

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 3-6 տարեկան երեխաներին եւ ծնողներին առաջարկում է այցելել Արագածոտնի մարզ՝ այցելելու Տեղեր վանական համալիրն ու արշավելու ձորակում։ Արշավի վերջում կանգառ կլինի կակաչի դաշտերի մոտ։

Մայիսի  10-ին,  ժամը 09:00-17:00

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ
 
«Տարօրինակ դպրոց» 

Մայիսի 17-ին, ժամը 14:00-ին 

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ . Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոն


ԲԱԼԵՏ

«Ճպուռն ու մրջյունը», Ս. Լուսիկյան

Մայիսի 17-ին, ժամը 13:00-ին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի  բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Չարլին եւ շոկոլադի գործարանը»

Մայիսի 16-ին, ժամը 13:00-ին

Երանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Կախարդական քամի»

Մայիսի 16-ին, ժամը 12:00-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Պոչատ աղվեսը» 

Մայիսի 17-ին, ժամը 12:00-ին 

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն 
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն


«Ալադին» 

Մայիսի 17-ին, ժամը 12:00-ին 

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
 Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Բարկանո՞ւմ ես» 

Մայիսի 17-ին, ժամը 13:00-ին 

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Անրի Վերնոյ 3 
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Պոչատ աղվեսը, Շունն ու կատուն, Ճամփորդները»

Մայիսի 17-ին, ժամը 12:00-ին 

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:
 
Հուրի Փերիի եւ Սիմոնի արկածները Մաչանենց մտքի թատրոն-թանգարանում

Մայիսի 17-ին, ժամը 15:00-ին
Մաչանենց թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW