Վիեննայում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնն իր «Paloma Rumba» երգով, ցավոք, չհաղթահարեց այս փուլը, եւ նրան չենք տեսնի մայիսի 16-ին կայանալիք եզրափակիչում:
Երգիչն իր խմբի հետ «Եվրատեսիլ»-ի ամենապարային ու ռիթմիկ համարներից մեկը ցուցադրեց։ Նրանք բեմը լցրին դեղին գույնով ու դահլիճին փոխանցեցին իրենց էներգիան։
Երկրորդ կիսաեզրափակիչում 10 ուղեգրի համար պայքարում էին եւս 15 երկրի կատարողներ։ Հաջողակներն ու եզրափակիչ անցած մասնակիցները Բուլղարիայից, Ուկրաինայից, Նորվեգիայից, Ավստրալիայից, Ռումինիայից, Մալթայից, Կիպրոսից, Ալբանիայից, Դանիայից ու Չեխիայից են։
Հայաստանից բացի, պայքարը լքել են Ադրբեջանը, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան ու Լատվիան։


×
2,306






