Դերասաններ Արամ Կարախանյանը, Իննա Խոջամիրյանը եւ բալետի արտիստ, հաղորդավար Ռուբեն Մուրադյանը համատեղ ներկայացմամբ հանդես կգան: Ռեժիսորը կլինի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
Պիեսի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, կոմպոզիտորը՝ Հայկ Պիջոյանը, նկարչական ձեւավորումը կանի Հրաչ Քեշիշյանը:
«Հրաշալի ստեղծագործական թիմի հետ սկսել ենք թատերական նոր նախագիծ»,- նշել է պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Նախագծի մյուս պրոդյուսերն Արման Միտոյանն է:


×
3,404





