×


Էնն Հեթեուեյը խոստովանել է, որ տասը տարի ձախ աչքով գրեթե չի տեսել

Էնն Հեթեուեյն առաջին անգամ խոսել է տեսողության հետ կապված իր խնդիրների մասին։ The New York Times-ի փոդքասթի ժամանակ «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի 43-ամյա դերասանուհին հայտնել է, որ 10 տարի շարունակ մեկ աչքը վատ է տեսել:


Հեթեուեյի խոսքով՝ նա 30-40 տարեկանում վաղաժամ կատարակտ է ունեցել: Նա անկեղծացել է, որ գրեթե կուրացել է, ինչի արդյունքում մեծ սթրես է ապրել: 

«Վերջիվերջո, վիրահատվեցի: Չէի գիտակցում, թե ամեն ինչ որքան վատ է, մինչեւ չսկսեցի 2 աչքով նորմալ տեսնել: Դրանից հետո հանգստացա: Չէի հասկանում, թե նյարդային համակարգս որքան էր ծանրաբեռնված: Շատ եմ գնահատում տեսողությունս. ամեն օր արթնանալն ու տեսնելը հրաշք է: Իրականում մտածում եմ. «Օ՜, երկու սերունդ առաջ ինձ նման մեկի համար նորից տեսնելն անհնար կլիներ»։ Դրա համար էլ գնահատում եմ այսպիսի հրաշքը»,- ասել է նա:


Վերջին շաբաթներին Հեթեուեյն անկեղծորեն խոսում է իր առողջության մասին: Elle ամսագրին տված հարցազրույցում էլ անդրադարձել է պլաստիկ վիրահատություններ կատարելու լուրերին:

«Նախընտրում եմ երբեք ոչինչ չմեկնաբանել եւ ուշադրություն չգրավել ինձ վրա: Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ մարդիկ շատ վստահ են, որ իրենց ենթադրությունները ճիշտ են: Բայց երբեմն դրանք նաեւ սխալ են լինում: Չեմ բացառում, որ մի օր կարող եմ դեմքի վիրահատություն անել»,- նշել է Էննը:

Լուսանկարները՝ Vogue Australia-ի եւ Elle-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW