Ներկայացնում ենք մայիսի 30-ից հունիսի 5-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
Մանկական եւ ընտանեկան փառատոն
Երեխաների միջազգային օրվան ընդառաջ՝ Բուկինիստը Միսաք Մանուշյանի անվան պուրակում կիրականացնի գունեղ միջոցառում՝ լի ուրախությամբ, խաղերով եւ ժամանցային ու ստեղծագործական ծրագրերով:
Մայիսի 31-ին, ժամը 11:00-19:00
Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ այս հղումով:
Հասցե՝ Մեսրոպ Մաշտոցի պող. 20/1, Միսաք Մինաշյանի անվան պուրակ:
Մանկական գրքի փառատոն
Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն 2026»-ը: Երեք օր շարունակ սպասվում է արկածներով, խաղերով եւ նոր բացահայտումներով լի ժամանց:
Մայիսի 30-ին, 31-ին եւ հունիսի 1-ին, ժամը 12:00-20:00
Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ այս հղումով:
Հասցե՝ Անգլիական այգի (մուտքը՝ Իտալիայի փողոցից):
Լուսանկարը՝ Մանկական գրքի փառատոն
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Կաթիլ»-ը՝ Մանկական գրքի փառատոնի բեմում
Սպասվում է երաժշտությամբ եւ բարձր տրամադրությամբ լի երեկո՝ «Կաթիլ» բենդի մասնակցությամբ:
Մայիսի 30-ին, ժամը 18:00-ին
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Անգլիական այգի (մուտքը՝ Իտալիայի փողոցից):
«Գաթա»-ն՝ Մանկական գրքի փառատոնի բեմում
Խումբն իր կատարումներով կստեղծի իսկական տոն փոքրիկների եւ մեծերի համար: Սպասվում է համերգային ուրախ մթնոլորտ:
Մայիսի 31-ին, ժամը 18:00-ին
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Անգլիական այգի (մուտքը՝ Իտալիայի փողոցից):
«Փադինգթոն 2» ֆիլմը՝ հայերեն
Մանկական գրքի փառատոնի շրջանակում Kinodaran-ը ներկայացնում է «Փադինգթոն 2» ֆիլմի կինոդիտումը հայերեն հնչյունավորմամբ: Սա ջերմ, զվարճալի ու արկածային պատմություն է բարության, ընտանիքի, ընկերության եւ երբեք չհանձնվելու մասին:
Հունիսի 1, ժամը 19:00-ին
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Անգլիական այգի (մուտքը՝ Իտալիայի փողոցից):
Լուսանկարը՝ Pan Photo
Հունիսի 1-ը՝ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում
Հունիսի 1-ին Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում երեխաների համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
ժամը 10:30-ին
«Կատակասեր տառերը» եւ «Կատակասեր թվերը» գրքերի ներկայացում՝ ինտերակտիվ ու հետաքրքիր հանդիպում փոքրիկների համար:
ժամը 11։00-ին
Ներկայացում՝ «Բուրատինո»
ժամը 11։30-ին
Ակվագրիմ
Մանրամասները՝ այս հղումով:
Հասցե՝ Նալբանդյան 4/1:
ԳԻՐՔ
«Հեքիաթներ փոքրիկին»
Արմենի Գրիգորյանի «Հեքիաթներ փոքրիկին» 12 հեքիաթից բաղկացած գիրքը հեղինակի տարբեր տարիներին գրված հեքիաթներն են, որոնք փոքրիկ ընթերցողին յուրօրինակ ու զարմանահրաշ աշխարհ են տեղափոխում: Այն կարող է դառնալ ծնողների օգնականը՝ երեխաներին քնեցնելու, կերակրելու կամ պարզապես համատեղ ժամանցի ընթացքում: Հեքիաթների հերոսները փոքրիկներին սովորեցնում են պայքարել արդարության համար, օգնել մյուսներին, կարեկցել, սիրել բնությունը, շնորհակալ լինել:
Հարուստ ու գունագեղ պատկերազարդումներով այս գիրքը հրավեր է դեպի երազանքների աշխարհ: Հեղինակն այս գիրքը հանձնել է փոքրիկ ընթերցողի դատին՝ հույս ունենալով, որ այն ջերմություն, բարություն եւ երեւակայություն կփոխանցի:
Գիրքն արդեն գրախանութներում է:
Երեւանյան բակային հին խաղեր՝ «Արեւիկ»-ում
«Արեւիկ» հրատարակչությունը հրավիրում է անցկացնել հունիսի 1-ը ուրախ մթնոլորտում: Երեխաները կխաղան հին բակային խաղեր՝ «պարան», «կլասս», «լյագուշկա», «ռեզին», հոլ, 7 քար, կլինեն նաեւ կավճանկարչություն եւ ակվագրիմ: Նախատեսվում է մուլտֆիլմերի դիտում:
Հունիսի 1-ին, ժամը 14:00-17:00
Հասցե՝ Թումանյան 41
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Փոքրիկ տպագրիչներ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը հունիսի 1-ին փոքրիկներին հրավիրում է հեքիաթային ու ստեղծագործական ճանապարհորդության դեպի հին տպագրության կախարդական աշխարհ։
Հունիսի 1-ին, սկիզբը՝ 10:30-ից
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Տերյան 72, Հայաստանի ազգային գրադարան:
Պաստայի կամ տիրամիսույի վարպետության դաս
Երեխաների միջազգային օրվա առթիվ շեֆ խոհարարի հետ Extra Virgin-ում փոքրիկ հյուրերը կսովորեն պատրաստել պաստա կամ տիրամիսու, կհամտեսեն իրենց պատրաստածը տեղում կամ կտանեն տուն՝ ընտանիքի անդամներին զարմացնելու։
Հունիսի 1-ին, սկիզբը՝ 13:00-ից
Մասնակցության արժեքը՝ 12,000 դրամ
Հասցե՝ Սարյան 8
Գրանցվելու համար գրել այս էջին կամ զանգահարել՝ +374 33 070077:
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ
ԱՐՇԱՎՆԵՐ
Սմբատաբերդ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է այցելել Վայոց ձոր՝ հիանալու միջնադարյան ամրոց Սմբատաբերդով: Երեխաները Եգեղիսի կիրճից կքայլեն դեպի Սմբատաբերդ:
Մայիսի 31-ին, ժամը 08:30-18:30
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ
«Պարծենկոտների վերջը»
Փոքրիկներին ու ծնողներին սպասվում է կախարդական հանդիպում Լոֆթում, որտեղ հյուրընկալվելու է հեղինակ եւ կատարող Արգինան՝ իր երաժշտական ու ինտերակտիվ հեքիաթով, որը երեխաներին կտանի երեւակայության, խաղի ու ժպիտների աշխարհ:
Մայիսի 31-ին, ժամը 12:00-ին
Լոֆթ
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3ա
Մուտքավճար՝ 1 ծնող + 1 բալիկ՝ 3000 դրամ, 1 ծնող + 2 բալիկ՝ 4000 դրամ
Գրանցվել այս հղումով կամ զանգահարել` 043 408 864:
Լուսանկարը՝ Երգի պետական թատրոն
«Չարաճճի գույներ»
Մայիսի 30-ին, ժամը 14:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Չարլին եւ շոկոլադի գործարանը»
Հունիսի 4-ին, ժամը 15:00-ին
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Երեւանի խամաճիկների պետական թատրոն
«Թոմ Սոյերի արկածները»
Հունիսի 3-ին, ժամը 17:00-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈ
«Փոքր Մհեր»
Էքսկուրսիա, որը փոխում է պատմության ընթացքը։ Երբ երկու աշակերտ պատահաբար բացում են Ագռավաքարի դուռը, Փոքր Մհերը հայտնվում է մեր օրերում։ Երեխաների օգնությամբ էպոսի հերոսը պետք է վերագտնի իր ուժը մի աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն ավելի զորեղ են, քան իր սուրը։ Արդյո՞ք Մհերը կորոշի վերադառնալ Ագռավաքար, թե՞ մնալ մեզ հետ…
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:


×
1,312






