×


Մարջան Ավետիսյան. «Մի օր այս ձագերը մեզ նզովելու են՝ իրենց ոտնաչափ երկիր թողնելու համար»

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը գեղեցիկ նկարով է կիսվել ու պատմել իր փոքրիկ երկրպագուի մասին:

Տղան Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից է, որտեղ ծնվել է նաեւ դերասանուհին:

«Վահեն է՝ վառվռուն ու հուր աչքերով: Նամակ էր բերել ու գրել, որ սիրում է ինձ եւ ուրախ է հանդիպելու համար: Վահեն դեռ չգիտի, թե մեծերս ոնց ենք վատնում իր ժառանգությունը: Իմ դարդն այս ձագերն են, որոնք մի օր նզովելու են մեզ՝ իրենց մի ոտնաչափ երկիր թողնելու համար: Վահեն խելոք է. 6 տարեկանում գիտի, որ մեծի հետ «Դուք» ով են խոսում, հաստատ կնզովի»,- գրել է Ավետիսյանը:

Լուսանկարը՝ Մարջան Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW