Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանը նշել է ծննդյան տարեդարձը:
«53 քայլ դեպի այն մարդը, ում ես այսօր սիրում եւ հարգում եմ՝ անկախ բոլոր սխալներից ու անկումներից»,- խոստովանել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Դավթյանը նշել է, որ 36 տարի է՝ մայր է, եւ 13 տարի՝ տատիկ: Նա դստերն ու թոռներին հաճախ չի տեսնում, քանի որ ապրում են տարբեր երկրներում:
«Բայց հեռավորությունը երբեք մեզ չի խանգարել։ Ինչպես ասում են՝ արյունը ջուր չի դառնում։ Վերջապես այս տարի աղջիկս իմ ավագ թոռնուհի Դանիելլային ուղարկեց Երեւան։ Ես երկու թոռնուհի ունեմ. փոքրը՝ Մայը, ընդամենը 3 տարեկան է։ Հուսով եմ՝ շատ շուտով ինքն էլ կգա տատիկի մոտ։ Այնքան դրական զգացողություններով ու հույզերով եմ այս քանի օրը լցված, որ բառերով նկարագրելն անհնար է։
Посмотреть эту публикацию в Instagram
Դանիի հետ ես կրկին անում եմ այն ամենը, ինչ տարիներ առաջ անում էի աղջկաս հետ։ Այն ժամանակ շատ երիտասարդ էի, շատ էի աշխատում, իհարկե, հիմա էլ քիչ չեմ աշխատում, եւ ուղղակի չէի հասցնում նկատել ու ֆիքսել բոլոր երջանիկ պահերը։ Շնորհակալ եմ Աստծուն ու ճակատագրին: Երեւի, իմ հոգին ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ շատ բարի գործեր է արել, որ այսօր ունեմ այսպիսի հրաշալի աղջիկներ։ Ես աշխարհի ամենաերջանիկ տատիկն եմ»,- գրել է նա։


×
194






