Քանյե (Ye) Ուեսթն իր 49-ամյակի առիթով թողարկել է «Gemini Season» երգը, որը ներառված է նրա նոր՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում:
Երգն անդրադառնում է գրավչության եւ ցանկության թեմաներին, իսկ տեսահոլովակում նկարահանվել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին. նա ձյունածածկ լեռների ֆոնին սպիտակ ներքնազգեստով կով է կթում: Սյուրռեալիստական ու պրովոկատիվ ոճով հոլովակի ռեժիսորը հենց Բիանկան է:
Նախկինում էլ է Սենսորին նկարահանել ամուսնու տեսահոլովակները, բայց երբեք կադրում չի հայտնվել: Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին ծանոթացել են 2022 թվականին, իսկ մեկ տարի անց՝ ամուսնացել:
Երգում ռեփերը հրաժարվել է սովորական հարվածային գործիքներից՝ նախապատվությունը տալով մինիմալիստական գործիքային տարբերակին:
Ռեփերի մի շարք գրառումներից հետո, որոնցում նա իրեն նացիստ էր անվանում ու սեր խոստովանում Հիտլերին, միջազգային ապրանքանիշերը խզեցին նրա հետ պայմանագրերը: Ուեսթի համերգները Լեհաստանում, Իտալիայում ու Շվեյցարիայում չեղարկվեցին, իսկ Մեծ Բրիտանիան նրան արգելվեց մուտք գործել իր երկիր:
Փոխարենը Վրաստանն է պատրաստվում հյուրընկալել ամերիկացի ռեփերին: Այդ մասին կարդացեք այստեղ:


×
2,017






