Արդեն երկար տարիներ ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի անդամներն ամռանը պարտադիր միասին ճանապարհորդում են: Այս տարին էլ բացառություն չի եղել, ու նրանք ուղեւորվել են Վիետնամ:
«2007 թվականից ամեն տարի ամռանը հավաքվում ենք՝ հանգստանալու, վերհիշելու, ծիծաղելու, վերապրելու, կարոտն առնելու: Հայաստանի պատմության մեջ, երեւի, միակ թիմն ենք, որ 30 տարի առաջ ստեղծվեց ու առ այսօր գոյություն ունի: Ընկերությունը թանկ բան է»,- նշել է շոումեն, պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը:
Նրա թիմակից ու ընկեր Գրիգոր Գասպարյանն էլ պատմել է, թե ինչպես է ծովային զբոսանքի ընթացքում կատամարանն անկառավարելի դարձել:
«Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն հետո ղեկը վթարվեց, եւ քամին մեզ տանում էր դեպի ժայռերը: Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ»,- գրել է նա ու տեսանյութով ցույց տվել իրավիճակը: Գասպարյանը հոլովակն այսպես է վերնագրել՝ «Ինչպես «Նոր հայեր»-ից Կարեն Մանթաշյանը փրկեց թիմակիցներին Վիետնամում»:
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի եւ Կարեն Մանթաշյանի ինստագրամյան էջերիցView this post on Instagram


×
134






