×


Հարփեր Բեքհեմի՝ եղբորը հանդիպելու փորձն ավարտվել է նոր սկանդալով

Վիկտորյա եւ Դեյվիդ Բեքհեմների 14-ամյա դուստր Հարփերը փորձել է հանդիպել ավագ եղբորը՝ Բրուքլինին, որը երկար ժամանակ է՝ չի շփվում ընտանիքի հետ: Ինչպես հաղորդում է Page Six-ը, նրա այցը եղբոր տուն ավարտվել է բուռն վեճով։

Ըստ պարբերականի՝ օրերս Հարփերը ժամանել է Լոս Անջելեսում գտնվող Բրուքլինի տուն, բայց վայրկյանների ընթացքում հեռացել է այնտեղից. տանը ոչ ոք չի եղել։ Պապարացիները լուսանկարել են Հարփերին տանը մոտենալիս։ Հետագայում պարզվել է, որ Բրուքլինն այդ ժամանակ Նյու Յորքում էր կնոջ՝ Նիկոլա Պելցի հետ։ Ըստ լուրերի՝ քույրն իր հետ նամակ էր բերել ու ցանկանում էր անձամբ փոխանցել եղբորը:

Միջադեպից հետո Բրուքլինի եւ Նիկոլայի ներկայացուցիչները հայտարարել են. «Այն փաստը, որ լուսանկարիչներն այդ պահին դեպքի վայրում են եղել, վկայում է, որ ամեն ինչ նախապես բեմադրված էր՝ տեսախցիկների համար»։ 


Վերջերս Բեքհեմների ընտանիքը, Բրուքլինից բացի, ներկա էր Հոլիվուդի փառքի ճեմուղում Դեյվիդի աստղի բացման արարողությանը:

Բրուքլին Բեքհեմի եւ նրա ծնողների միջեւ տարաձայնությունները հանրայնացվեցին այս հունվարին։ Դեյվիդի ու Վիկտորյայի ավագ որդին ծնողներին մեղադրեց ամբողջ կյանքի ընթացքում իրեն չափազանց վերահսկելու համար ու հայտարարեց, որ նրանք մանիպուլացնում են հասարակական կարծիքը՝ ստեղծելով «ամուր ընտանիքի» կեղծ պատկեր: Նրա խոսքով՝ ծնողները բազմիցս փորձել են փչացնել իր ու կնոջ հարաբերությունները:

Կարդալ ավելին

Quality Sign BW