×


«Խաղալիքների պատմություն 5», հեքիաթի քննարկում, Շշնջացող ջրվեժ եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք հունիսի 20-ից 26-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Տիկնիկագործություն

Տիկնիկագործության վարպետության դասի ընթացքում մասնակիցները կպատրաստեն յուրահատուկ տիկնիկներ:

Հունիսի 20-ին, ժամը 13:00-ին

«Արեւիկ» գրատուն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Թումանյան 41
Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ

Լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի


ՊԱՐ

«Մեր պարերը եւ մենք»

Ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր:

Հունիսի 26-ին, ժամը 18:30-21:00 

Հասցե՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզ (Կասկադ)
Մուտքն ազատ է 

ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթի քննարկում

«Smile» կենտրոնը հրավիրում է մասնակցել գրքային արկածի՝ նվիրված բոլորի սիրելի «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթին։ Ինտերակտիվ եւ ուրախ հանդիպման ընթացքում երեխաները կկարողանան քննարկել հեքիաթի ամենահետաքրքիր դրվագները, մասնակցել խաղերի, արտահայտել իրենց կարծիքը եւ լսել ընկերների մտքերը, շատ ծիծաղել եւ հաճելի ժամանակ անցկացնել։

Հունիսի 25-ին, ժամը 13:00-ին, 15:00-ին, 17:00-ին

Տարիք՝ 7-9
Հասցե՝ Անդրանիկի փողոց 123 (SMILE CLUB)
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ
Մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ


ԱՐՇԱՎՆԵՐ

Շշնջացող ջրվեժ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել անտառի մի խորը անկյունում քողարկված Շշնջացող ջրվեժը տեսնելու ու մի լավ զովանալու։ Արշավը կսկսվի Դիլիջան-Իջեւան մայրուղուց. սաղարթախիտ անտառի եւ գետակի կողքով քայլելով՝ երեխաները կհասնեն սիրունագույն ջրվեժներից մեկի մոտ։

Հունիսի  21-ին,  ժամը 09:00-17:30

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Կախարդական քամի»

Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
 
«Ոսկե ձկնիկը» 

Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն 
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1600-2200 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն


«Ալադին»

Հունիսի 21-ին, ժամը 11:00-ին

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
 
«Փիթեր Փեն» 

Հունիսի 21-ին, ժամը 16:00-ին

Թատրոն տանիքում
Տարիք՝ 2+
Հասցե՝ Հալաբյան 22/5  
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Պոչատ աղվեսը» 

Հունիսի 21-ին, ժամը 16:00-ին

Թատրոն Կայարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Տիգրան Մեծի պող., 80/1 շենք 
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Գունավոր պուտիկներով ընձուղտը» խաղ-ներկայացում՝ բալիկ-մայրիկ ձեւաչափով

Հունիսի 21-ին, ժամը 11:00-ին

Խաղարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3, Լոֆթ
Տոմսերի արժեքը՝ մայրիկ+բալիկ՝ 6000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 602022:

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Երեք խոզուկները»

Հունիսի 21-ին, ժամը 12:00-ին

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:

«Հուրի Փերիի եւ Սիմոնի արկածները»՝ Մաչանենց Մտիքի թատրոն-թանգարանում

Հունիսի 26-ին, ժամը 15:00-ին

Մաչանենց թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

ԿԻՆՈ

«Խաղալիքների պատմություն 5»

Վուդին, Ջեսսին եւ Բազ Լայթերը բախվում են նոր սպառնալիքի՝ LilyPad-ին՝ մի պլանշետի, որը դարձել է 8-ամյա Բոնիի սիրելի խաղալիքը եւ ավելի ու ավելի շատ է զբաղեցնում նրա ժամանակը։

Տարիք՝ 6+

Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW