Դերասան Թոմ Հոլանդը առաջին անգամ անդրադարձել է իր եւ Զենդայայի ամուսնության մասին լուրերին։ Esquire-ը Հոլանդին հարցրել է համացանցում տարածված հարսանեկան լուսանկարների մասին, որոնք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով: Դրանցում նորապսակները Կոմո լճի ափի են: Այդ նկարներն այնքան էին տարածվել, որ հասել էին դերասանի տատիկին, ով իբր նեղացել էր՝ կարծելով, թե իրեն չեն հրավիրել:
Լրագրողը հետաքրքրվել է Հոլանդից, թե արդյոք այդ կադրերի վերաբերյալ բացատրություն տվել է իր ընտանիքի անդամներին ու ընկերներին:
«Ոչ, որովհետեւ բոլորը ներկա են եղել։ Գտել եմ իմ կեսին: Նա իմ լավագույն ընկերն է: Անչափ երջանիկ եմ, երբ կողքիս է: Երբեք նման աջակցություն ու հանգստություն չեմ զգացել»,- ասել է դերասանը։
Զույգի հարսանիքի մասին լուրերն առաջին անգամ տարածվել են այս տարվա մարտին, երբ այդ մասին հիշատակել է Զենդայայի ոճաբան Լոու Ռոուչը։ Կարճ ժամանակ անց դերասանուհին կարմիր գորգին հայտնվել է նշանադրության մատանիով եւ արձագանքել է լուսանկարիչներին, երբ նրան դիմել են «Տիկին Հոլանդ»։
Դրանից հետո համացանցում հայտնվել են զույգի ենթադրյալ հարսանեկան լուսանկարները։ Հետագայում պարզվել է, որ դրանք արվել են «Դրամա» ֆիլմի գովազդային արշավի շրջանակում. ֆիլմում Զենդայան ու Ռոբերտ Փեթինսոնը հարսի ու փեսայի են մարմնավորում: Պարզապես կադրերում Փեթինսոնին փոխարինել են Հոլանդով: Դերասանուհին Ջիմի Քիմելի շոուի եթերում կատակել է, որ ընկերներից շատերը զանգահարել են իրեն ու հարցրել, թե ինչու չի իրենց հրավիրել հարսանիքին։
Հոլանդն ու Զենդայան ծանոթացել են «Սարդ-մարդ» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Զույգը սկսել է հանդիպել 2021 թվականին։


×
141






