Արդեն երկար տարիներ է՝ հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթի վարսահարդարը Հայաստանում ծնված եւ Նյու Յորք տեղափոխված Ջեմմա Մուրադյանն է:
Սվիֆթի ճակատի մազափունջը նույնքան խորհրդանշական է, որքան նրա կարմիր շրթներկը։ Փոփ աստղը հոնքերին հասնող մազափունջ ունի 22 տարեկանից, երբ Vogue-ի ֆոտոշարքի համար անսպասելիորեն որոշել է կտրել մազերը: Դրանից հետո այս սանրվածքը նրա այցեքարտերից մեկն է դարձել:
Մինչ 36-ամյա երգչուհին զբաղված է իր եւ Թրեւիս Քելսիի հարսանիքի պլանավորմամբ, նրա վարսերը սոցցանցերում դարձել են երկրպագուների հետաքրքրության առարկան: Բանն այն է, որ նախորդ ամիս Նյու Յորքում ընկերների հետ ընթրիքի ժամանակ Թեյլորի ճակատի մազափունջը սովորականից ավելի խիտ է թվացել՝ գրավելով հանրության ուշադրությունը։
Ոմանք կարծում են՝ կեղծ մազափունջ է, մյուսներն էլ վստահ են, որ լավ է աշխատում նրա վարսահարդար Ջեմմա Մուրադյանը, որը 10 տարուց ավելի է՝ պատասխանատու է Սվիֆթի մազերի համար:
Վարսահարդարի անձնական կայքից տեղեկանում ենք, որ նա ծնվել է Հայաստանում, ապա փոքր տարիքում տեղափոխվել Լեհաստան: 20 տարեկանում Մուրադյանը բնակություն է հաստատել Նյու Յորքում ու սկսել աշխատել Gramercy բարձրակարգ վարսավիրանոցում։
Նա վարսահարդարման ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ եւ ավելի քան 15 տարի աշխատում է Նյու Յորքի Arté Salon-ում։
Նրա պորտֆոլիոն ներառում է տարբեր նախագծերի վրա աշխատանք՝ երաժշտական տեսահոլովակներ, կարմիր գորգի միջոցառումներ եւ լուսանկարահանումներ, որոնց ընթացքում բազմիցս ցուցադրել է իր հմտությունները։
Ռեյչել Բրոսնահենը
Նրա հաճախորդների թվում են նաեւ մոդել Ջիջի Հադիդը, դերասանուհի Ռեյչել Բրոսնահենը եւ երգչուհի Սառա Բարելիսը:
Սոցցանցերում Մուրադյանը նախընտրում է շատ չպատմել իր մասին ու հիմնականում ներկայացնում է իր աշխատանքները: Նա որդի ունի եւ երբեմն կիսվում է Արմենի լուսանկարներով:
View this post on Instagram
Աղբյուրը՝ scmp.com


×
249






