×


Վահագն Վիշապաքաղի հուշարձանը վերադարձավ Երեւանի կենտրոն

Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի կերտած Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ քաղաքապետարանի դիմացի այգում: 

Այս հուշարձանը ստեղծվել է 1968 թվականին, իսկ 1969-ին՝ տեղադրվել Մաշտոցի պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է Հայաստանի նկարիչների միության հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվել էր Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ: Այժմ այն կրկին վերադարձել է մայրաքաղաքի կենտրոն։

Կարդալ ավելին

Quality Sign BW