×


«Բաժանվիր», «Չէ՛». Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի «վեճը»

Դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Սոֆյա Պողոսյանը նախորդ տարի չվախեցան իրենց ընտանեկան տարաձայնություններն ու վիճաբանությունները բեմ հանել եւ դրանց մասին «Ամուսնավերլուծություն» անել: 

Զվարճալի ներկայացումն ընտանեկան կյանքի, տարաձայնությունների ու փոքրիկ վիճաբանությունների մասին է։

Հուլիսի 24-ին նրանք նորից են բեմ բարձրանալու, այս անգամ՝ Ազգային տիկնիկային թատրոնում, ու ներկայացման մասին տեղեկացրել են իրենց հատուկ հումորային ոճով։



«Ես քո նման լեզվանի, ցրված, կռվարար, փողերը գմփցնող ու սխալները չընդունող մարդ չեմ տեսել»,- ասում է Աշոտ Տեր-Մաթեւոսյանը։ Ինչին Սոֆյա Պողոսյանը հանգիստ պատասխանում է. «Բաժանվիր»։ 

«Չէ՛»-ն է Տեր-Մաթեւոսյանի արձագանքը:

Կարդալ ավելին

Quality Sign BW