Ներկայացնում ենք հուլիսի 25-ից 31-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
Չոչի մրցույթ
«Հայ ծնողների ակումբ»-ը, առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու եւ դրական հույզեր պարգեւելու ցանկությամբ, կազմակերպում է փոքրիկ չոչորդների մեծ մրցույթ։ Այս ուրախ ու ընտանեկան միջոցառումը կանցկացվի արդեն յոթերորդ անգամ։
Հուլիսի 25-ին, ժամը 17:00-ին
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 1/8, «Երազ» այգի
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Նկարչական հանդիպում
«Փոքրիկ ձեռքեր» ակումբը հրավիրում է երեխաներին մասնակցել նկարչական հանդիպմանը զբոսայգում։ Սպասվում է նաեւ առողջ հյուրասիրություն։
Հուլիսի 25-ին, ժամը 17:00-ին
Հասցե՝ Թումանյանի անվան զբոսայգի
Տարիքը՝ 3+
Արժեքը՝ 1 երեխա՝ 5000 դրամ, 2 երեխա՝ 8000 դրամ
Գրանցվել՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «Փոքրիկ Ձեռքեր»
«Օդապարուկի նկարազարդում»
Մասնակիցները կծանոթանան օդապարուկի ստեղծման պատմությանը, պատրաստման եղանակներին եւ տեսակներին։ Այնուհետ նրանց կտրամադրվեն անհատական օդապարուկներ եւ նկարազարդման համար անհրաժեշտ նյութեր։
Հուլիսի 25-ին, 26-ին ժամը 12:00-14։00
Հասցե՝ ԳԱԿ Մանկական արվեստի թանգարան, Սայաթ-Նովա 6
Տարիքը՝ 5 +
Արժեքը՝ 5000 դրամ
Գրանցման համար զանգահարել 095 886885, 060 833383 հեռախոսահամարներով:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Երաժշտական հեքիաթ «Ծիտոշը»
Ինտերակտիվ երաժշտական հեքիաթը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կատարմամբ, նախատեսված է ամենափոքր ունկնդիրների համար։
Հուլիսի 25-ին, ժամը 12:00-ին եւ 18:00-ին
Հայաստանի երգի պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Խանջյան 13
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Համերգ՝ փոքրիկների համար
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ փոքրիկների համար՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։ Հատուկ հյուրն այս անգամ «Թզուկներ» եւ «Բռունցք-ափ» սիրված երգերի հեղինակ Զեմֆիրա Եգանյանն է։
Հուլիսի 26-ին, ժամը 12:00-ին
Հասցե՝ Արշակունյաց 28
Մուտքավճար՝ 1 երեխա` 2000 դրամ, 2 երեխա` 3500 դրամ, ծնող եւ երեխա` 3500 դրամ, ծնող եւ 2 երեխա` 4500 դրամ
Մանրամասները՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Քարի լիճ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին եւ ծնողների առաջարկում է բարձրանալ Արագածի փեշերը։ Արշավը կսկսվի Քարի լճից. այս սեզոնին դեռ կիսով չափ սառույց է։ Մասնակիցները կարշավեն Արագած լեռնավահանի շուրջ, հեռվից կվայելեն ձյունածածկ գագաթները։ Կտեսնեն նաեւ լճի մոտ կանգնեցված վիշապաքարը։
Հուլիսի 25, ժամը 09:30-17։00
Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 8000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Գիքորի երազը» ստվերախաղ
Հուլիսի 25-ին, ժամը 16:00-ին
Էնկի ստվերների թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Մաշտոցի 17, Չարենցի տուն-թանգարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 096 001 620:
«Պուկ Տիպուկ»
Հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
«Գայլի եւ ուլիկների արկածները»
Հուլիսի 25-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1600-2200 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Մաչանը, Մաչանեն եւ այլմոլորակայինները»
Հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին
Մաչանենց թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Ինչպես ծաղկեց գազարը»
Հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին
Խաղարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3, Լոֆթ
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 602022:
Լուսանկարը՝ Հեքիաթերեն
«Թարս թզուկը»
Հուլիսի 26-ին, ժամը 12:00-ին
Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:
«Մոխրոտիկը»
Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


×
87






