Հայտնի երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր և նորարարական երաժշտական նախագծերի հեղինակ Իվան Դորնը կմասնակցի «Նոթեյշնս» (Notations) միջազգային երաժշտական լաբորատորիային։
Հուլիսի 28-ին, ժամը 20:00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կկայանա հանդիպում և երաժշտական սեսիա արտիստի հետ։
«Նոթեյշնս»-ի շրջանակում Իվան Դորնը մասնակիցների և հանդիսատեսի հետ կկիսվի իր ստեղծագործական փորձով՝ խոսելով երաժշտության ստեղծման գործընթացի, արտիստի մտածողության, ձայնային որոնումների և ժամանակակից երաժշտական միջավայրի մասին։ Հանդիպման կարևոր մասը կլինի ջեմ սեշն ձևաչափը, որի ընթացքում երաժիշտները և մասնակիցները հնարավորություն կունենան միասին ստեղծագործելու՝ վերածելով հանդիպումը կենդանի երաժշտական փորձառության։
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան այս տարի անցկացվում է «Ծեսեր» (Rituals) խորագրի ներքո և միավորում է 111 արվեստագետի, երաժշտի, հետազոտողի և կատարողի 27 երկրից։ Լաբորատորիային նախորդել է միջազգային բաց հայտ, որին մասնակցելու համար դիմել էին գրեթե 250 արվեստագետներ աշխարհի ավելի քան 38 երկրներից։
Փառատոնի և լաբորատորիայի ընթացքում մասնակիցներն աշխատում են նոր երաժշտական, ձայնային և միջդիսցիպլինար նախագծերի ստեղծման վրա։ «Նոթեյշնս»-ի ծրագրում ներառված են համերգներ, DJ սեթեր, ինստալյացիաներ, պերֆորմանսներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, քննարկումներ և աշխատարաններ։


×
113






