×


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Սյունիքում համերգներով հանդես կգա

Անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Սյունիքի մարզում համերգներով հանդես կգան։

Շրջագայության մեկնարկը կտրվի հուլիսի 29-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կայանալիք համերգով, հուլիսի 30-ի համերգը տեղի կունենա Կապանի Մշակույթի կենտրոնում, հուլիսի 31-ի եզրափակիչ համերգը՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:  


Համերգների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի համաշխարհային և հայ դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Մաքս Բրուխի ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:

Շրջագայությունը «Ֆիկհարմոնիկը՝ մարզերում» ծրագրի մաս է կազմում։ Այս տարի ծրագիրը մեկնարկել է հունիսին՝ Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգներով, որոնք նվիրված էին Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին:

Մեղրիի և Կապանի համերգների գործընկերներն են Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները:

Կարդալ ավելին

Quality Sign BW