×


Նորաձեւության դասեր իր 3-րդ հղիությունը վայելող Էնն Հեթեուեյից

Այս օրերին համաշխարհային էկրաններ է բարձրացել Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմը, որում Ոդիսեւսի (Մեթ Դեյմոն) կնոջ՝ Պենելոպեի դերում Էնն Հեթեուեյն է: 

Ֆիլմի նկարահանումներն ընթացել են 2025 թվականի փետրվարից օգոստոսը Միջերկրական ծովի եւ Հյուսիսային Եվրոպայի (Իսլանդիա, Հունաստան, Իտալիա, Շոտլանդիա, Մարոկկո) իրական պատմական ու բնական վայրերում: Ռեժիսորը հրաժարվել է համակարգչային դեկորացիաներից:

Մինչ կսկսվեր ֆիլմի համաշխարհային պրեմիերան ու դրա հետ կապված շրջագայությունները՝ Հեթեուեյը հայտնեց, որ պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ: Եվ ֆիլմի ցուցադրությանը նվիրված ցանկացած միջոցառման ժամանակ դերասանուհու հայտնվելը նորաձեւության յուրատեսակ շոուի էր վերածվում:

ԶԼՄ-ն ամեն անգամ քննարկում էին նրա ընտրած զգեստներն ու դիմահարդարումը: Իսկ Հեթեուեյն ու նրա ոճաբանների թիմն իսկապես հիանալի աշխատանք կատարեցին՝ նա պարզապես արտակարգ էր:

43-ամյա դերասանուհին վայելում է հղիների համար նախատեսված իր ոճն ու առաջին անգամ դա երեւաց Լոնդոնում կայացած պրեմիերային: Արդեն բավական կլորացած փորը նա ընդգծել էր գեղեցիկ կապույտ զգեստով: 


Նորաձեւության սիրահարները գնահատեցին նրա ոճն ու նմանեցրին հույն աստվածուհու, որը կատարելապես արտացոլում էր ֆիլմում Իթաքեի թագուհի Պենելոպեի կերպարը։

Այդ շաբաթվա սկզբին էլ նա մասնակցել էր «Ոդիսական»-ին նվիրված ֆոտոշարքին ու  կրել երկար սպիտակ զգեստ՝ այն ամբողջացնելով երկարաճիտ կոշիկներով: 


Ֆիլմի փրոմոտուրերից մեկի ժամանակ էլ Հեթեուեյը նախապատվությունը տվել էր տաբատին ու ոչ շատ կարճ տոպին՝ բացելով փորը: 


Նյույորքյան պրեմիերային Հեթեուեյը երկարափեշ Prada-ով էր ու նորից բոլորի ուշադրության կենտրոնում: 


«Late Night with Seth Meyers» հաղորդման ժամանակ դերասանուհին հիացած պատմել է, որ մինչ այդ պահն իր հղիությունը պարզապես հիանալի է անցել: Նա նաեւ խոստովանել է, որ հղիության մասին լուրն իրեն շոկի է ենթարկել:

«Օ՜, Աստված իմ։ Դա զարմանալի էր, իսկապես զարմանալի: Հղիությունը մեր կյանքի ամենաանսպասելի իրադարձությունն ենք անվանում»,- հաղորդավար Սեթ Մեյերսին պատմել է նա:

Կարդալ ավելին

Quality Sign BW