«Եվ արտակարգ՝ ոչինչ…» խորագրով գրական-երաժշտական երեկոն միավորել էր պոեզիայի եւ երաժշտության սիրահարներին։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը ներկայացրել է մի քանի պատկերներից կազմված պոետիկ բեմադրություն՝ հանդիսատեսին տանելով հայ պոեզիայի տարբեր ժամանակաշրջանների լավագույն էջերով։
Նրա խոսքն ամբողջացրել ու երեկոյին առանձնահատուկ գեղեցկություն են հաղորդել դաշնակահար Կարեն Անանյանի եւ ֆլեյտահարուհի Մերի Մանուկյանի երաժշտական կատարումները:
«Եվ արտակարգ՝ ոչինչ…» խորագիրը ներշնչված էր ժամանակակից հայ բանաստեղծ Սամվել Զուլոյանի (Զուլո) համանուն պոետիկ տողից, որն էլ երեկոյի գաղափարական ու հուզական առանցքն է կազմել։
Արթուր Կարապետյանի կատարմամբ հնչել են Համո Սահյանի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սեւակի, Վահան Թեքեյանի, Հրաչյա Սարուխանի, Ջուլիետ Գրիգորյանի ու Զուլոյանի ստեղծագործությունները։
Լուսանկարները՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան


×
91






